Մորգան Ֆրիմանը դարձավ 80 տարեկան
Մորգան Ֆրիմանը այսօր դարձավ 80 տարեկան: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը: Դերասանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Թենեսիում՝ վարսավիրի և տնային տնտեսուհու ընտանիքում: Ընտանիքը բավարար ֆինասական միջոցներ չունենալու պատճառով չի կարողացել կրթության տալ Մորգանին: Նա խաղացել է «Բեթմեն: Սկիզբը», «Էդիսոն», «Ամենակարող Բրյուսը», «Օլիմպոսի անկումը», «Փախուստ Շոուշենկից» և այլ ֆիլմերում:
