Պանամայում 4 տոննա կոկաինով թմրավաճառների են ձերբակալել
Պանամայի ոստիկանությունը հայտարարել է խոշոր միջազգային թմրավաճառների խմբի ոչնչացման մասին, որոնք Հարավային Ամերիկայից արգելված նյութեր էին հասցնում ԱՄՆ, հայտնում է Lenta.ru-ն:
Reuters-ի հաղորդմամբ՝ 64 մարդ է ձերբակալվել, 4 տոննա կոկաին է առգրավվել՝ 400 մլն դոլար արժողությամբ: Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ սա հանցավոր խմբավորմանը հասցված եզրափակիչ հարվածն էր, որի դեմ պայքարում էին ավելի քան երկու տարի:
Ձերբակալվածների թվում Պանամայի, Կոլումբիայի, Կուբայի, Գվատեմալայի, Մեքսիկայի և Վենեսուելայի քաղաքացիներ կան:
