Ռուսաստանն աղետալիորեն կորցնում է ժամանակը. Կուդրին
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները բարենորոգությունների պատրաստ չեն նույնիսկ «կորսված տասնամյակից» հետո: «Ռուսաստանն աղետալիորեն կորցնում Է ժամանակը: Ցավոք, իշխանությունները կառուցվածքային փոփոխությունների անցկացման անհրաժեշտությունը գիտակցում են շատ դանդաղ»,- ասել Է Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավարը:
