Մարդու անհետացումը մեր երկրի համար լուրջ մարտահրավեր է. այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստին՝ գրում է aliq.ge-ն։
Ըստ նախագահի՝ պետությունը պիտի պաշտպանի սեփական վարկանիշը:
«Լրագրողի փաստաբանի հայտարարությունը շատ ծանր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, պիտի հասկանանք, որ տարածաշրջանում Վրաստանը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջատար է: Այս չափորոշչի պաշտպանությունը մեր պետականության պահպանման հարցն է: Վրաստանի տարածքից՝ կլինի ծովային, օդային, թե ցամաքի ճանապարհով, մարդ է անհետացել: Սա մեր պետության ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է: Պետությունը պիտի պաշտպանի վարկանիշն ու քաղաքացու իրավունքները, քանզի երկուսն էլ շատ կարևոր են»,-ասել է նախագահը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից