Die Welt թերթի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն: ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներին անցկացնել Ստամբուլում: Ու թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չէր ընդունվել, ենթադրվում էր, որ հրավերը կընդունվի: Դիրքորոշման կտրուկ փոփոխություն է սպասվում,նշում է թերթը:
«Մենք չենք ցանկանում, որ այն տպավորությունն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»,-հրատարակությունը մեջբերել է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից