Ֆրանսիայի հետ իրական համագործակցությունն ավարտվեց՝ դեռեւս չսկսված. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցել միջազգային հանրության հետ, սակայն թե ինչու այդ համագործակցությունը չի ստացվում՝ պետք է հարցնել Եվրոպային: Ինչպես հայտնում է ria.ru-ն, օրերս Պուտինն այցելել էր Ֆրանսիա ու առաջին անգամ հանդիպել նոր նախագահ Էմանուել Մակրոնին: Պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը չի կարողանում միավորել ջանքերը Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Պուտինն ասել է. «Այդ հարցը Եվրոպային ուղղեք: Մենք պատրաստ ենք: Ես այդ մասին ասել եմ դեռևս Միացյալ ազգերի կազմակերպության 70-ամյակին նվիրված ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից կոչ անելով  միավորել բոլոր երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարի համար: Բայց դա շատ բարդ գործընթաց է»: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստան էր եկել Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա պատմել է, որշակի մանամասներ այդ հանդիպումից: «Մենք նրա հետ պայմանավորվեցինք հստակ գործողությունների վերաբերյալ: Սիրիայի ափերին մոտեցավ «Շառլ դը Գոլ» ավիակիրը: Հետո Ֆրանսուան մեկնեց Վաշինգտոն և վերջ, «Շառլ դը Գոլ»-ը հետ շրջվեց ու գնաց Սուեզի ջրանցքի ուղղությամբ: Այդպիսով՝ իրական համագործակցությունը Ֆրանսիայի հետ ավարտվեց՝ դեռևս չսկսված»,-մանրամասնել է Պուտինը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am