Կադիրովը Մակրոնին և Մերկելին Չեչնիա է հրավիրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող են Չեչնիա այցելել և անձամբ ծանոթանալ հանրապետությունում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրներին, փոխանցում է РИА Новости-ն: «Պետք չէ ռուսական ԶԼՄ-ներին մեղադրել զրպարտության մեջ և ղեկավարվել կեղծ տեղեկությամբ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և կանցրել Մերկել կարող են այցելել Չեչնիա։ Դռները բաց են», - գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:
