ԱԶԿ-ն հեղափոխական կուսակցություն է. էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդհանուր ժողովում: «Թուրքիայի ամենահամարձակ և ամենաազդեցիկ փոփոխությունները իրականացվել են ԱԶԿ-ի ժամանակաշրջանում»,- հայտարարել է նա: Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն իր ելույթում նշել է, թե ԱԶԿ-ն հեղափոխական կուսակցություն է:
