Այո՛, պաշտոնական Երևանն արեց հնարավոր ամեն բան սեփական պարտության համար. Военное Обозрение-ն վերլուծել է՝ արդյո՞ք Հայաստանը կարող էր հաղթել Արցախյան վերջին պատերազմում

Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է վերլուծաբան Ալեքսանդր Խառալուժնիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ արդյոք Հայաստանը կարող էր հաղթել վերջին Արցախյան պատերազմում և թե ինչ կլիներ վերջինիս հաղթանակի դեպքում: Փոխանցում է Tert.am-ը։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Այս ռազմական բախման վերջնարդյունքի «այլընտրանքային» տարբերակի դիտարկումն առավել հետաքրքիր է, քանի որ նախորդ մարտում հայկական կողմը շահեց նույն մասնակիցների և նույն ռազմական գործողությունների պարագայում: Եվ ինչու՞ այս անգամ ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Կարո՞ղ էր այլ կերպ լինել: Ի դեպ, Հայաստանում որոշ մարդիկ այժմ էլ պնդում են՝ «հենց սկզբից հաղթանակի փոքրագույն շանս չկար»: Անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, բայց ճշմարտությունն ամենևին էլ այդպես չէ: Ուրեմն կարո՞ղ էր Հայաստանը հաղթել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Եկեք վերլուծենք որոշ գործոններ:

Այո՛, պաշտոնական Երևանն արեց հնարավոր ամեն բան սեփական պարտության համար: Այնպես չէ, որ նրանք չէին պատրաստվել առաջիկա մոտալուտ բախմանը: Ուղղակի վերջիններս գործեցին շատ ավելի անխոհեմ: Հայատանը պատրաստվում էր 90-ականների տիպի պատերազմի և այն մակարդակի թշնամու հետ կռվին, որն առաջին կռվի ժամանակ ուներ ադրբեջանական բանակը: Հետևանքն էլ հենց այս խնդիրների մեծ շարքն է, որն ի վերջո հանգեցրեց ջախջախիչ պարտության և չվերածվեց վերջնական պարտության միայն Ռուսաստանի միջամտության շնորհիվ:

Բաց դիրքեր, որոնք պաշտպանված չէին հրետանային կրակներից և օդային հարվածներից, ՀՕՊ արդյունավետ համակարգի բացակայություն և բառացիորոն բոլոր ոլորտներում՝ կրիտիկական սխալ հաշվարկներ. հայկական կողմի նույնիսկ ամենալուրջ անհաջողությունները թվարկելու համար ամենամեծ հոդվածի ծավալն անգամ բավարար չէ: Ո՛չ մարդիկ, ո՛չ սարքավորումները, ո՛չ էլ ռազմական ինժեներական կառույցները պատրաստ չէին հակամարտության վերսկսմանը:

Այս առնչությամբ պետք է հիշատակել Հայաստանի ռազմական հետախուզության և հակահետախուզության աշխատանքի կատարյալ ձախողման մասին: Բաքվի՝ պատերազմին նախապատրաստվելն այնքան ակնհայտ էր, որ միայն կույր մարդը կարող էր այն բաց թողնել: Լայն քննարկման առարկա էր ադրբեջանական ԱՆ ինքնաթիռներով տխրահռչակ օդանավակայանը. այդ ինքնաթիռների օգնությամբ զննվել և «կոտրվել է» առանց այդ էլ ոչ փայլուն հայկական ՀՕՊ համակարգը, սակայն մարտերի առաջինից մինչև վերջին օրը ոչ մի ռումբ կամ հրթիռ չի ընկել այդ օդակայանի վրա: Այս առնչությամբ ծագած «ինչո՞ւ» հարցին Հայաստանում ոչ ոք չի կարող ադեկվատ պատասխան տալ:

Ի դեպ, սա վերաբերում է նաև շատ այլ նմանատիպ հարցերի: Փաստորեն, Հայաստանը և, համապատասխանաբար, չճանաչված Արցախի պաշտպանները կարող էին միայն մեկ դեպքում հաղթել՝ ստիպելով ադրբեջանական բանակին սերտորեն «խրվել» Լեռնային Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» ամենախրթին դիրքային մարտերի մեջ, վատագույն դեպքում նախալեռներում և լեռներում, որոնք, կարծես թե, հայկական կողմը պետք է իմանար «իր ձեռքի 5 մատի» պես»: Սա պետք է ուղեկցվեր պատասխան հարվածներով ոչ միայն առաջ մղվող թշնամու ուժերի, այլև դրա ամենակարևոր ռազմական թիրախների՝ առաջին հերթին ավիացիոն կայանների և անօդաչու թռչող սարքերի դեմ:

Ասել, ինչպես այսօր շատերն են փորձում անել, որ Հայաստանը «ոչինչ չուներ դիմակայելու շատ ավելի լավ տեխնիկապես հագեցած թշնամուն»՝ հիմնովին սխալ է: Բոլոր չորս ամիսների ընթացքում «բերանը ջուր առած» «Իսկանդեր» և «Տոչկա Ու» համակարգերը, այդպես էլ երկինք չբարձրացած «ՍՈւ-30ՍՄ»-ը, «տեխնիկական հետամնացություն» չէ, այլ Երևանում ղեկավարության շրջանում քաղաքական կամքի և համարձակության պակաս: Չեմ համարձակվի հաստատ պնդել այդ, բայց միգուցե հայկական կողմը հնարավորություն ուներ հաղթանակ կորզել նաև ընթացիկ պատերազմում: Բայց դրա համար, բուն իմաստով հակամարտության բռնկման առաջին իսկ օրերից, անհրաժեշտ էր գործել բոլորովին այլ կերպ:

Երևանը պետք է հասկացներ, որ երկիրը կենաց-մահու կռիվ կտա Արցախի հողերի յուրաքանչյուր թիզի համար՝ համարելով այն իր սեփականը: Պետք էր օգտագործել իր տրամադրության տակ եղած զենքի ամենաարդիական տեսակները`ավիացիան, առաջին հերթին, հայտարարել իրական, և ոչ թե ցուցադրական զորահավաք, իսկական ռազմական դրություն:

Հայաստանի ղեկավարությունը պետք է անհապաղ որոշեր կամ բանակցեր Բաքվի հետ` թեկուզ «անվտանգության գոտին» կորցնելու գնով, դրանով իսկ որոշ չափով հետաձգելով պատերազմը և վերջապես իրապես սկսեր դրան պատրաստվել: Կամ կարող էին պայքարել եղածի հետ, բայց կռվել՝ չփորձելով ժամանակակից մարտական պայմաններում պաշտպանության համար ակնհայտորեն ոչ պիտանի դիրքեր գրավել, ու հակագրոհել ՝ փորձելով թշնամուն պարտադրել պատերազմի իրենց ռազմավարությունը: Խնդիրն այն է, որ հայկական բանակը և ԼՂ ուժերը չունեին որևէ ռազմավարություն, ընդհանրապես ոչ մի ծրագիր: Ամեն դեպքում, գոնե դրսից այդպես է թվում:

Ի՞նչն էր Հայաստանին պակասում ադրբեջանական հարձակման ընթացքում հարավում՝ Իրանի սահմանի երկայնքով. մարդի՞կ, տեխնիկնե՞ր, հրամանատարնե՞ր, որոնք ի վիճակի են ժամանակին կայացնել միակ ճիշտ որոշումը և պատասխանատու լինել դրա համար: Բազմաթիվ ռազմական փորձագետներ կարծում են, որ հաջողությամբ հակահարված տալով այս ուղղությամբ կամ Լաչինի դիմացի կիրճում, հայկական կողմը կարող էր լավ «եռման կաթսա» կազմակերպել հարձակվող թշնամու ուժերի համար, և հնարավոր է մեկից ավելի: Դրանից հետո չէր լինի Շուշիի ոչ մի հանձնում, ոչ էլ վերջնական պարտություն:

Ստիպելով ադրբեջանական զորքերին դադարեցնել հարձակումը, անցնել գործողությունների՝ իրենց շրջապատված ստորաբաժանումները ազատելու համար, իսկ հետո ՝ պաշտպանական, հայկական բանակը կարող էր խափանել «բլիցկրիգի» վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի պլանները և կորուստներ պատճառելով նրանց ստիպել նահանջել:

Հետագա իրադարձությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ դա նրա համար կլիներ հնարավոր առավելագույն հաջողությունը: Իհարկե, ոչ ոք լրջորեն չի խոսում «դեպի Բաքու երթի» մասին: Բայց այդ դեպքում նվաստացուցիչ խաղաղություն կնքելու անհրաժեշտություն չէր լինի, ինչը իրականում նշանակում է «ազատ Արցախի» անհետացում: Չէ՞ որ պարտության բացակայությունը երբեմն հաղթանակ է»:

դիտվել է 634 անգամ
Լրահոս
«Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ) Ու՞ր եք դուք․․․ Էլինար Վարդանյանը «մերկացնում է» ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Մոլեռանդ նիկոլական Թաթուլ Ասիլյանը «պայթեց» (video) Ինչպես են ՔՊ-ականները նորից փորձում ստերով կերակրել (video) Մեզ «պիղծ, թուրք եք ասում»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Արարատ Միրզոյանի միջև (video) Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ Նիկոլի Սասուն Խաչատրյանը չկարողացավ «դուրս գալ Սերժ Սարգսյանի գործի տակից» (video) ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից Սրբազանը խոսում է իր «թիկունքի» մասին (video) Եթե դա «ստատուս-քվոն է», որ կար 2019-ին՝ դուք պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել Տները քանդում են․ կիրանցեցին սարսափելի մանրամասներ է հայտնում հենց հիմա Կիրանցում տիրող իրավիճակից (video) Ես գնահատանքս եմ հայտնում ԱԱԾ-ին, որ արեցին դա. Բագրատ Սրբազան Սրբազանը կարևոր փակագծեր բացեց մեծ հանրահավաքին ընդառաջ (video) Սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. նրա վիճակը ծանր է Երիտասարդները «փակված բերաններով» են շրջում՝ ի նշան բողոքի Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am