Մակրոնը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի արեւելքում իրավիճակը սրվի։ «Ես հաստատում եմ, որ ասել եմ՝ անհրաժեշտության դեպքում կուժեղացվեն պատժամիջոցները, բայց եթե լինի էսկալացիա»,- ասել է նա։ Մակրոնը նաեւ շեշտել է, որ կցանկանար, որ դեէսկալացիա լիներ։
