Թույլ մի՜ տվեք, որ հայը հայի վրա կրակի

Ինչ աստիճանի պետք է ատես ղեկավարածդ պետությունը, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող անհայրենիք տհասների հանրահավաք կազմակերպես։ Ինչ աստիճան պետք է պաշտես աթոռդ, հայրենիքիցդ ու արժանապատվությունից վեր դասես, որ Արցախը հանձնել թշնամուն հանձնելուց, առնվազմ հինգ հազար երիտասարդ կյանքեր ընդհատելուց հետո դեռ կարողանաս արդարանալ ու արդարացման հանրահավաք, երթ կազմակերպել, անունը դնել սգո եւ հիշատաի երթ, բայց իրականում նպատակ ունենալ, որ ներկաներից բոլորի ճակատին դաճել դավաճանի ու մեղավորի պիտակը, բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներն օգտագործելով այն հնարավորինս մարդաշատ դարձնել եւ ցույց տալ որպես սեփական անձի աջակցությու: Այս մարդը, որի անունն է Նիկոլ Փաշինյան, այնքան անադեկվատ է դարձել, որ չի էլ հասկանում՝ երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց բերում եւ երկրիդ սրտում կանգնացնելով ստիպում է, որ որեն շնորհակալություն հայտնեն իր կապիտուլացիայի համար, վերացնում , ջնջում է պետությունը, աշխարհի առջեւ ազգին զրկում մի փոքրիկ հայրենիք պահպանելու բոլոր շանսերից:

Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի և վախենա մահից։ Փաշինյանի՝ անցած օրերի բեմադրած հանրահավաքների վերջին ակորդը կտրվի այսօր՝ հիշատակի երթով: Մի քանի օր է ահազանգեր են հնչում, որ իշխանությունը պետական աշխատողներին, յուրային գործարարներին տեռորի է ենթարկում, որպեսզի ապահովի այսօրվա երթի մարդաշատությունը: Փաշինյանի այսօրվա երթը հատուկ մանիպուլյացիա է՝ ցույց տալու, որ ինքը երկրի միակ դավաճանը չէ։ Նա գիտի, որ այսօրվա երթի մասնակցությունը խարան է լինելու ներկաներից յուրաքանչյուրի համար: Նա այդ խարանի բեռը ցանկանում է կիսել հնարավորինս շատ մարդու հետ: Նա
գիտի, որ իր վրայից այլևս չի ջնջվելու հայրենիքի դավաճանի պիտակը: Բայց կազմակերպելով երթ, ոտքի հանելով իր ենթականերին և ստիպելով իր հետ քայլել՝ նա ցանկանում է դավաճանի պիտակը փոխանցել բոլոր քայլողներին։
Նա մարդկանց բերելու է, որ պարտվածի խարան կախեն մի ողջ ժողովրդի վզից, բայց դա դա չի ստացվելու, ովքեր ծափ են տալիս կապիտուլատորին, նրանք էլ կարժանան նրա ճակատագրին, իսկ պատմությունը լավ գիտեք, թե ինչ է անում դավաճանների հետ: Նա որոշել է դավաճանի պիտակը ճակատի առաջնորդել երթը, անարգել պատերազմում ընկած հայորդիների հիշատակը, նրանց հարազատների վիշտը, ում համար այս մսաղացի հեղինակի մուտքը Եռաբլուր կրկնակի ցավ է դառնալու:
Բացի այդ նա հոգու խորքում մի նվիրական նպատակ էլ է հետապնդում՝ հային հանել հայի դեմ, քայքայել ու պառակտել ազգը, ընդհուպ գնալ քաղաքացիական պատերազմի:
Մի քանի օր է սւեզգեստ մայրերից շատերը, ազատամարտիկներ կոչերով են հանդես գալիս Փաշինյանին չգնալ նման քայլի, չանարգել իրենց ոդիների հիշատակը, նրանք ասում են, որ ամեն ինչ անելու են դա թույլ չտալու համար: Ուստի մեծ է բախումների վտանգը: Բայց Արցախը հանձած եւ մեր տղաներին զոհաբերած այս մարդուն դա չի մտահոգում, ինչպես որ պատերազմի օրերին է հայը հայի վրա կրակել, քանի որ կատարյալ բարդակ է եղել ռազմադաշտում, այնպես էլ հիմա է նա իր ձեռքով նման միջավայրի հո նախապատրաստում:

Անի Սահակյան

դիտվել է 3940 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am