Ռուսաստանում դատարանը առյուծին հայ սեփակատիրոջից վերցնելու վճիռ է կայացրել
Էնգելսի շրջանային դատարանը հայ սեփականատեր Եղիշե Երոյանից առյուծին վերցնելու վճիռ է կայացրել, որն ավելի վաղ հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են շրջանային դատարանի մամուլի ծառայությունից։ «Այսօր դատարանը Մայա առյուծին սեփականատիրոջից վերցնելու վճիռ է կայացրել։ Վայրի կենդանուն փողոց զբոսանքի են տարել, ինչը չի համապատասխանում անվտանգության նորմերին եւ կանոններին», - հստակեցրել են մամուլի ծառայությունում։
