Կոնկրետ քայլեր կձեռնարկեն` ի պատասխան Հյ. Կորեայի սադրիչ գործողությունների
RIA Novosti-ի փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է,որ Ճապոնիան ու Միացյալ Նահանգները կոնկրետ քայլեր կձեռնարկեն` ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական սադրիչ գործողություններին։ «Հյուսիսային Կորեան անտեսում է միջազգային հանրության նախազգուշացումները՝ շարունակելով սադրիչ գործողությունները։ Այդ ամենն անցնում է թույլատրելիի սահմանը։ Ինչպես և ասվել է G7-ի գագաթնաժողովում՝ Հյուսիսային Կորեայի խնդիրն աշխարհում կարևորագույններից մեկն է։ Հյուսիսային Կորեային զսպելու համար մենք Միացյալ Նահանգների հետ համատեղ կոնկրետ քայլեր կձեռնարկենք։ Միջազգային հանրության հետ համագործակցելով կանենք ամեն բան՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Աբեն։
