Ճգնաժամ ստեղծող դոնդողները հայրենիքի փրկիչնե՞ր

«Հայաստան 2021» նախաձեռնությունը , ոը Հայաստանի ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար քաղաքական թիմի թեկնածուների ընտրություն և ազգային քվեարկության ծրագիր է, նեկայացրել է 100 հոգուց բաղկացախծ ցանկ, որոնց համատեղ ջանքերով հնարավոր կլինի երկիրն այս իրավիճակից դուրս բերել: Ներկայացված հասարակական-քաղաքական նախկին եւ ներկա գործիչների, ՀԿ սեկտորի, մտավորականների եւ այլ մասնագետնեի ցանկին զուգահեռ նախաձեռնությունը տեղեկացրել է իր տեսլականը, այն է՝ նպատակաուղղված չէ պետության ղեկավարի դերը միանձնյա ստանձնելուն, այլ մասնագետների թիմ ներգրավելուն, որում յուրաքանչյուրը տարբերվելու է իր ոլորտում իրազեկության բարձր մակարդակով և պատրաստ կլինի մասնակցել Հայաստանի ապագայի կերտմանը .<<Այսօր մենք պետք է միավորվենք, որպեսզի ընտրենք պրոֆեսիոնալ թիմ, որ իր գիտելիքներով և փորձով կկարողանա Հայաստանը դուրս բերել ճգնաժամի կտրուկ աճից>>:
Ամենեւին ոչինչ չունենալով նշված նախաձեռնության դեմ, հատկապես, որ այն մինչ այս պահը որեւէ հիշարժան գործունեությամբ աչքի չի ընկել, միեւնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ նման նախաձեռնություններն այս օրերին տրամադրություններ են ստուգում, կամ միգուցե գեներացնում: Հասկանալի է, որ հիմա ոմանց համար պղտոր ջում ձուկ որսալու լացագույն ժամանակներ են: Ուստի հենց այս նկատառումից ելնելով էլ անտարբեր չենք անցնի ներկայացված անուննեի կողքով: Այսպիսով՝ ցանկում ընդգրկված են մի շարք դեմքեր, որոնք ոչ միայն ունակ չեն պետությունը դուրս բերել այս ճգնաժամից, այլ իրենք իրենց ոլորտներում թե նախկինում, թե հիմա ճգնաժամ ստեղծողներ են եղել: Բայց մինչ նրանց անվանապես քննարկելը, պաշտոնի համար լեզուները դուրս գցածնեին բարեկամաբար խորհուրդ կտանք՝ ձեր երազանքի իրագործման ճանապարհին մի չնչին խոչընդոտ կա, որի անունը Նիկոլ Փաշինյանն է: Դուք նախ պետք է միանաք նրան հեռացնելու գործողություններ անողներին, հետո նոր նման ախորժակ բացել…
Դիցուք, ինչ կարող է անել Հայ ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Մարդ, ով երկուսուկես տարվա ընթացքում չկարողացավ հաղթահարել սեփական մտքի ճգնաժամը, եւ այն սեփական գլխում խորը արմատներ ձգելով ծիծաղելի վիճակներում դրեց սույն անձնավորությանը: 2018-ի հեղափոխությունը ծափերով ընդունած այս պարոնը մի տեւական ժամանակ ծափողջուններ ու խոնարհում էր հայտնում Նիկոլ Փաշինյանի ապազգային գործողությունների նկատմամբ, մինչեւ անգամ երկրորդելով Փաշինյանին ստանձնեց սեռափոխված Մել Դդալուզյանի պաշտպանությունը, հետո էյֆորիան տեղի տվեց հիասթափության, այս գործիչը սկսեց մեկ նալի, մեկ մեխին դոնդող հայտարարություններ անել, ամենավերջում կարծես հասկացավ, թե ինչին եւ ում էր պաշտպանում, բայց գնացքն արդեն գնացել էր: Եւ հետաքրքիր է՝ ինչպես էին նրան հանդուրժում ռուսական համալսարանի ղեկավար պաշտոնում եւ առհասարակ՝ ինչպես է լինում, որ հայտնի սորոսականները հենց այս համալսարանից են դուրս գալիս, սրանք թերեւս ապագայի հարցեր են, որտեղ Արմեն Դարբինյանն, իսկապես, անելիք չունի: Հաջորդ անունները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր գերազանցիկ կադր Կարինե Մինասյանն են, մարդիկ, որոնք կառավարության ժամանակ էլ տնտեսական հեղհեղուկ իրավիճակ են ստեղծել, եւ նրա հետ են կապվում տնտեսական բազմաթիվ ձախողումներ: ԿԲ նախկին նախագահ Արթուրլ Ջավադյանի անունն է հիշատակվում փրկիչների շարքերում, մարդու, ում քավորությամբ տեղի ունեցավ մեր ոսկու պահեստների դատարկում:
Հաջորդը Արթուր Մեսչյանն է, մարդ, ով երախտապարտ էր Սերժ Սարգսյանին, բայց հեղափոխությունից հետո առաջին երախտամոռներից մեկը դարձավ, Երեւանի գլխավոր քաղաքապետի պաշտոնում նրա արկածների մասին էլ հատորյակներ կարելի է կազմել,ոչինչ չանելով անփառունակ հեռացավ քաղաքապետարանից: Կամ ինչով է հիացրել Արմնյուզի մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, ով պատերազմի օրերին ասես Արծրուն Հովհաննիսյանի երկվորյակ եղբայրը լիներ եւ պրոպագանդում էր պաշտոնական սուտը: Իսկ Ռուբեն Վարդանյանին Հայաստանի փրկությունը վստահելուց առաջ միգուցե արժե ծանոթանալ նրա ծրագրերին, որոնք գլոբալիզացիայի վերջին ճիչն են եւ քիչ են աղերսվում հայկականին եւ հայությանը:

Անի Սահակյան

դիտվել է 3944 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am