Սպիտակ տունը կհսկի Թրամփի հրապարակումները
ԱՄՆ-ի Սպիտակ տունը կարող է փաստաբաններ վարձել, որպեսզի վերահսկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումները սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն: Վարչակազմը ստեղծել է իրավաբանների թիմ ովքեր կվերանայեն նախագահի հրապարակումները, նախքան դրանց հրապարակվելը: Ինչպես նշվում է՝ նա այժմ էլ՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո, շարունակում է ակտիվ լինել սոցցանցերում:
