Ապազգային թպրտոցներ

16 կուսակցությունների վարչապետի թեկնածուն ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է, որը պետք է անցումային կառավարություն ձեւավորի և 1 տարվա ընթացքում իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հետագայում նա պաշտոնի չի հավակնի. հայտարարության պաշտոնական ներկայացման ժամանակ վերջին հանգամանքը հատկապես ընդգծվեց։ Մասնավորապես, որ սա հիմնական պատճառներից էր, որ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին։
Սա, փաստորեն, Մանուկյանի՝ որպես միասնական թեկնածուի, երկրի առաջին դեմք լինելու երկրորդ փորձն է։ 1996 թ․ սեպտեմբերի 22-ին երկրորդ փուլով տեղի ունեցած նախագահական ընտրություններին ԱԺՄ առաջնորդը 6 քաղաքակման կուսակցությունների միասնական թեկնածուն էր․ ընդդիմադիր դաշտում ձևավորված ազգային համաձայնության դաշինքի մաս կազմեցին ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, «Արցախ-Հայաստան», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաև՝ ընդհատակում գործող ՀՅԴ-ն՝ պաշտպանելով Մանուկյանի թեկնածությունն ընդդեմ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, համաձայն ԿՀԸ-ի, հաղթեց։ Մինչդեռ ընդդիմությունը հայտարարում էր զանգվածային ընտրակեղծիքների մասին։ Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի: Ինչեւէ, մի բան անհերքելի է, որ Վազգեն Մանուկյանը այն թերեւս անխոցելի թեկնածուն է, որը կարող է ճգնաժամային այս իրավիճակում որպես միասնական եւ կոնսեսուսային թեկնածու դառնալ, ոչ կոռումպացված է, ոչ կաշառակեր, դե, իսկ կառավարման ոլորտում փորձի եւ գիտելիքների հարցում հայաստանյան քաղաքական դաշտի բացառիկներից մեկը: Թվում էր, թե այս իրավիճակում որեւէ մեկը չէր համաձայնի մտնել այն ծանր բեռի տակ, որը ժառանգություն է ստացել: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն, բեռ: 70 տոկոս կորցրած Արցախ, Հայաստանի անվտանգային խնդիր, Վարդենիսի, Սյունիքի հարց, գերիներ, հազարավոր տնազուրկ մարդիկ : Խաղաղ պայմաններում էլ Արցախից գերեվարում են տասնյակ մարդկանց, տպավորություն է, որ Արցախում այսօր պոտենցիալ գերիներ են, որեւէ մեկը նրանց ֆիզիկական անվտանգության երաշխիքներ չի տվել, որեւէ մեկը չունի վստահություն, որ վաղը Արցախի ողոցներում քայլելս չի գերեվարվելու: Ավելորդ է խոսել երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների մասին:
Եւ այս դժոխքը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն իր թիմով: Բայց սրանք այնքան ապիկար են, որ կեղտոտ քարոզչություն են սկսել Վազգեն Մանուկյանի դեմ, փորձում են մրոտել նրա անցյալը, խելքներին չի հասնում անգամ, որ այս իրավիճակում իշխանության բեռի տակ մտնելու համար առնվազն մահապարտ է պետք լինել
Բայց առավել զզվելին ՀՀՇ-ականից ՀԱԿ դարձած լեւոնականների թպրտոցն է, արշավն ընդդեմ Մանուկյանի: Մինչդեռ թվում էր, թե այդ Վազգեն Մանուկյանն էր, որ պետք է չներեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, չհաղթահարեր լեւոնականների նկատմամբ վրեժի ծարավը: Մինչդռ հակառակ կողմից է մանրախնդրություն նկատվում, երբ գոնե հանուն հայրենիքի փրկության պետք է մոռանային անցյալի բոլոր տարաձայնությունները, Լեւոն Տեր Պետրոսյանն առնվազն պետք է Վազգեն Մանուկյանին աջակցող հայտարարություն աներ:

Անի Սահակյան

դիտվել է 3507 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am