Մարուքյանի ժուլիկ ընտրությունը

Հայաստանում հետպատերազմական ներքաղաքական իրավիճակն օրեցօր սրվում է: 17 կուսակցությունները եւ նրանց միացած հասարակական գործիչները, մտավորականները, որոնք ձեւավորել են Հայրենիքի փրկության ճակատ, արդեն ունեն վարչապետի միասնական թեկնածուն: Նա Վազգեն Մանուկյանն է: Հայաստանի ներքաղաքական դաշտում թվում է, թե ձեւավորվել է կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափ, չկա գրեթե որեւէ ուժ, որը կողմ չէ Նիկոլ Փաշինյանի հեռանալուն: Սակայն պարզվում է որոշ ուժեր խոսքից գործի անցնելու լուրջ խնդիր ունեն եւ իրենց քայլերը չեն կարողանում իշխանության դեմ անել: Այն օրը, երբ 17 ուժերը հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին, ԼՀԿ-ից շտապեցին տեղեկացնել, որ վարչապետի իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է:

Բանն այն է, որ այսօր ամենառեալ ուղին հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելն է, որի համար հարկավոր է 66 ձայն եւ եթե անգամ ընդդիմության 41 ձայնին հնարավոր լինի միացնել այն պակասող 25 ձայնը՝ «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից պոկելով պակասող ձայները, ապա առանց Լուսավորի ձայների այդ գործընթացը սկսելն անիմաստ է։
Բայց արիուտես ԼՀԿ-ն ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանի անունը հրապարակելուն պես հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է.«Գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն»։ Կամուրջները չայրելու պահի հետ միանգամայն համաձայն ենք, ինչ վերաբերում է քաղաքական թիմին, ապա եթե Մարուքյանի համար ընդամենը մի ԼՀԿ է պատասխանատվություն կրելու, ապա Վազգեն Մանուկյանի համար առնվազն մեկ տասնյակ կուսակցություն, եւ նախեւառաջ խորհրդարանական մեծությամբ երկրորդ ԲՀԿ-ն:
Ուստի նման պահվածն ու նայիվ բացատրությունը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ ծառայություն մատուցել:
Բայց եթե անցած երկուսուկես տարվա ընթացքու դա կարելի էր մի կերպ ընկալել, ապա այժմ բոլորովին այլ իրավիճակ է, ստեղծվել է կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափ եւ քաղաքական դաշտի խաղացողները պատրավոր են հաշվի նստել իրավիճակի հետ ու կողմնորոշվել՝ որ կողմն են իրենք ընտրում: Սա մի իրավիճակ է, որ չկա երրորդ ճանապարհ, կամ այդ ճանապարհն առնվազն հատվելու է կամ ընդդիմության, կամ իշխանության շահերի հետ: Այլ հարց է, որ մյուս կողմից ընդդիմադիր 17-ն էլ պետք է հաշվի նստեն խորհրդարանական ԼՀԿ-ի հետ, ընդունեն նրա գործոնը եւ հետագա զարգացումներում ԼՀԿ-ին դուրս չթողնեն առանցքային գորընթացներից:
Հ,Գ.-ՍԴ-ն կազմաքանդելու, իշխանության մնացած հակաիրավական գործընթացին միացած կամ իրենց անգործությամբ առնվազն չկանխած ԼՀԿ-ն շանս ունի սրբագրելու պատմությունը եւ իրեն զատելու իշխանությունից, հակառակ դեպքում ստեղծված իրավիճակի համար իրենք եւս կրելու են պատասխանատվություն, պարզապես դրա չափը կարող է մի փոքր տարբեր լինել:

Անի Սահակյան

դիտվել է 7314 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am