Գործարք, թե՞ անցնցում իշխանափոխություն

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պաշտոն ստանալը շարունակում է հասարակական եւ քաղաքական շրջանակների քննարկումների ծիրում մնալ։ Ոմանք համարում են, որ տեղի է ունեցել գործարք եւ Բալասանյանը տրվել է այդ գործարքին, ոմանք վստահ են, որ Արցախում, այսպես կոչված անցնցում իշխանափոխություն է կատարվում, եւ դե ֆակտո կառավարումը ստանձնում է Բալասանյանը։

Նախ հիշեցնենք, որ մինչ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանին նշանակելը ԱՀ նախագահը հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին՝ «հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»։ Մամուլում գրվեց նաեւ, որ Հարությունյանը Արցախում համագործակցության ձեռք է մեկնել նախկիններին, առաջարկել է մի կողմ թողնել նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները եւ լծվել մի բուռ մնացած հայրենիքի ողնաշարն ուղղելու գործին։

Դրան հաջորդեց Վիտալի Բալասանյանի կոնտր հայտարարությունը, որով նախապայմաններ առաջ քաշեց, ասելով. պետք է փոխվեն Արցախի խորհրդարանի նախագահը, հանձնաժողովի նախագահները․«Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։

բ/ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։
գ/ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։
դ/ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Վերափոխված իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել Սփյուռքի հետ»:

Սրանից հետո Հարությունյանը, թերեւս ընդունելով առաջադրված նախապայմանները, նրան նշանակեց ԱԱԽ քարտուղար։ Իհարկե, ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի դավաճան գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի նման մոլախոտների հետ ոչ թե համագործակցել, այլ հնարավորինս ազատվել դրանցից, մաքրել թեկուզ մի բուռ Արցախից, սակայն մյուս կողմից Վիտալի Բալասանյանին գոնե այս փուլում չարժե մեղադրանքներով դիմավորել։ Բանն այն է, որ դեռեւս երկու ամիս առաջվա Արցախի սահմաններն այսօր վեց անգամ կրճատվել են, էթնիկ բնաջնջման վտանգ է կախված արցախահայության գլխին, Արցախի պարտված իշխանությունը, ըստ էության, մեկուսացված է գերիների վերադարձի, անգամ սահմանները գծելու գործընթացից, նոր պատերազմի սպառնալիքը շարունակում է օդում կախված մնալ, սրան գումարած այն հանգամանքը, որ դեռ հստակ չէ հնարավոր է Արցախում մոտ ապագայում ընտրություններ կազմակերպել, միգուցե այս ամենը հաշվի առնելով Վիտալի Բալասանյանը որոշել է նոր ցնցումների չենթարկել բզկտված, հոշոտված հայրենիքը, եւ դե ֆակտո կառավարումն իր ձեռքը վերցնելով իրականացնել իշխանության անցնցում հեռացում։

Հակառակ պարագայում, երբ աչք կփակվի Արայիկ Հարությունյան-Փաշինյան հանցավոր զույգի դավաճանական քայլերի ու տեղի ունեցածի վրա, այո, միանշանակ կարող ենք գործարքի մասին խոսել։ Իսկ որ Արայիկ Հարությունյանը պարտավոր է բազում հարցերի պատասխանել, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող՝ սկսած այն բանից, թե ինչու էր լռում, երբ Արցախի գեներալիտետին էր Փաշինյանը վարկաբեկում, երբ Արցախը նրա ներկայությամբ որպես մարզ էր ներկայացվում ու հետո պատմի, թե ինչու է հանդուրժել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական շտաբում ներկայությունը։ Բնականաբար ինքն անձամբ տեղյակ է եղել Աննա Հակոբյանի բարոյական աջակցության ակտերի մասին, ինչու քայլեր չի ձեռնարկել այդ ակտերի արդյունքում ծնված դավաճանությունը նախապես կանխելու հարցում, ինչու պատերազմի օրերին Փաշինյանի հրահանգով այդ շտաբում արգելեց Արցախի գեներալիտետի, այդ թվում Վիտալի Բալասանյանի մուտքը։ Միգուցե նրա համար, որ ինքը «փայ» է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ թուրքադրբեջանական գործարքից, համաձայն որի ասում են Արցախը վաճառել է 8-9 միլիարդ դոլարով։ Նախապես իմանալով այդ մասին, միգուցե, դրա համար է Արայիկ Հարությունյանը պատերազմից ամիսներ առաջ իր սեփականություն հանդիսացող կալվածքները վաճառել ՊՆ-ին, իսկ ՀԷԿ-ն էլ ադրբեջանցիներին։

Անի Սահակյան

դիտվել է 4459 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am