Oբամային Բեռլինում աստղի պես են ընդունել. The Daily Mail
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ժամանել է Բեռլին, որտեղ նրան աստղի պես են ընդունել, գրում է The Daily Mail-ը:
Օբաման Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելին, որին անվանել է իր նախագահության ընթացքում ամենասիրելի գործընկերներից մեկը:
Օբաման Բեռլին էր հրավիրվել դեռ ամիսներ առաջ՝ Ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։
