Թուրք լրագրողներն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողին
Թուրքական «Ազատ լրագրողներ» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի Բաթմանի նահանգում ձերբակալված ֆրանսիացի լրագրող - լուսանկարիչ Մատիաս Դեպարդոնին: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: Հաջակցություն Դեպարդոնի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ թուրք լրագրողները պարզել են «Լրագրությունը հանցանք չէ», «Ազատություն Դեպարդոնին» գրություններով պաստառներ: Հիշեցնենք, որ Դեպարդոնը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցություն ցույց տալու համար:
