Վա՜յ մեզ

Երկրին պատուհասած աղետը սահուն քայլերվ մտնում է բոլորի գլուխներ ու հոգիները: Երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Հայաստանի մտավորականություն կոչված խավը: Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էին հավաքվել մի քանի տասնյակ մտավորականներ, որոնք նախապես հայտարարել էին, որ հեռու են մնալու քաղաքական հարցերից, իրենց իրենց նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց որդիները գերի են ընկել, զոհվել են, և նրանք մինչ օրս չեն ունեցել հնարավորություն ստանալու իրենց զոհված զավակների դիերը։ Շարքերում էին Էմմա Պետրոսյանը եւ Արամոն, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանն ու իր տիկինը՝ Լուիզան, եւ անգամ Նիկոլ Փաշինյանին կուռք դարձրած Միքայել Պողոսյանը:

Մինչդեռ թվում էր, թե չարաբաստիկ գիշերը, երբ հողատու դավաճանը գրչի մի հարվածով մեր հայրենիքը հանձնեց թշնամում, չպիտի լուսանար առանց իր հրաժարականի: Թվում էր թե ազգն ամբողջովին եւ նախեւառաջ մտավորականները պետք է աղաղակեին, դուրս գային փողոց՝ լսելի դարձնելով իրենց միտքը, բարձրացնելով աննախադեպ ցասում: Բայց եղավ այն, ինչ եղավ եւ կատարվածից կես ամիս անց են մարդիկ որոշել, որ չպետք է լռեն: Որ այսօր եւ հատկապես երեկ լռողները Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են: Եթե պատերազմի ժամանակ մեզ հրամցվում էր ուռա հայրենասիրական պաշտոնական լրահոս, ապա չէ՞ որ մի քանի շաբաթ է հերթով ջրի երես են հանվում բոլոր այլանդակությունները, որոնք թույլ է տվել այս թրքահաճո ընտանիքը: Երբ այր ու կին Փաշինյանները պատերազմի գրեթե բոլոր օրերին հարբել ու իրենց դավաճանական տարփանքն են պարտադրել հրամկազմին: Բացահայտվեց նաեւ, թե որքան գումար են մսխել անպիտան զենքեր գնելով, որոնք պատերազմի ժամանակ ընդհանրապես չեն կրակել: Բացահայտվեց, թե ինչպես է տիկին էռատոն մեկուսացրել Արցախն ազատագրած գրեթե բոլոր հրամանատարներին եւ ինքն է մարտի դաշտում հրահանգներ արձակել: Բացահայտվեց պատերազմական օրերի ողջ բարդակը, անկազմակերպությունը, թե ինչպես են 18-20 տարեկան երեխաներին առանց բրոնյա ժիլետի ուղարկել թշնամու մսաղացն ընդառաջ, թե ինչպես են Շուշիում մերոնք հրետանիով խփել հայ զինվորների: Բացահայտվեց բազում այլանդակություններ, որ Նիկոլ Փաշինյանին պատերազմի ընթացքում ՌԴ նախագահի միջնորդությամբ առաջարկվել է առնվազն մի քանի անգամ դադարեցնել պատերազմը, բայց նա չի արել: Իսկ հիմա պարզ է դառնում գերիների եւ անհետ կորածների հարցն անգամ չի մտահոգում այս մարդուն՝ անտարբրություն, բարձիթողի վիճակ…Ու այսքանից հետո հրադադարից 18 օր անց միայն մտավորականությունը որոշեց բողոքի ձայն բարձրացնել: Իհարկե, մեր օրերում արդեն բարդ է տալ մտավորական բառի սահմանումը, քանզի
կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում մտավորականության խավ որպես այդպիսին թերեւս չկա, կան հատուկենտ մտածող մարդիկ, որոնք, այո, արժանի են մնացել այդ կոչմանը եւ առաջնորդվել ոչ թե հայի հետին խելքով, այլ նախապես աղաղակել սպասվող վտանգի մասին, բայց այդ մարդիկ այնքան քիչ են, որ նրանց ձայնը լսելի էլ չի եղել:
Երբ երկուսուկես տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ազգը քանդում էր ներսից, սեւերի ու սպիտակների բաժանում, երբ վարկաբեկվում ու քրեական հետապնդման էին ենթարկվում Արցախն ազատագրած նախագահն ու պատերազմի հերոսները, միթե մտավորականություն կոչվող մարդիկ չէին հասկանում, թե ինչ նպատակ է թաքնված այդ ամենի տակ: Միայն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ եւ ոչ մի քստմնելի տեխնոլոգիայի առաջ եւ «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է իրենց հետ, բավական էր մերժելու այս ֆեյք իշխանությանը: Բայց երկուսուկես տարի նույն աննամայիլյանները, էմմապետրոսյանները եւ ուրիշներ լռում էին, նրանք անհաղորդ էին ազգը գահավիժման տանող իշխանության քայլերին: Իսկ ոմանք էլ մեռնում էին Նիկոլ Փաշնյանի համար: «Մի՞թե սա երազ էր, պարոն վարչապետ»,- ինչ-որ հանդիպման ժամանակ բացականչել էր Միքայել Պողոսյանը։ Այսօր այս մարդն գնացել էր մտավորականների կազմակերպած հանրահավաքին եւ ասում է լրագրողներին. ես հիասթափված եմ. ես իմ տեղը չեմ գտնում. այսպիսի սխալ ու դավաճանություն չէր կարելի անել, Նիկոլը հոգեվարքի մեջ է։ Իսկ երբ հիշեցրեցին, թե դու ողջունել ես հեղափոխությունը. «Այո, ողջունել ենք, և շատերս ենք ողջունել, բայց դա չի նշանակում, որ մենք ստորագրել ենք նրանց անսխալ աշխատանքի համար»։ Զարմանալի, նույնիսկ ապշելու է՝ ինչպես կարող էր մտածող մարդը չհասկանալ այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջը, վայ մեզ, որ այսպիսին է մեր մտավորականությունը, վայ մեզ, որ զրկել են անգամ մտավորականություն ունենալուց. բայց ունենք այն, ինչ ունենք ու մեզ մնում է ասել՝ լավ է ուշ, քան երբեք:

Անի Սահակյան

դիտվել է 3874 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am