ԴԱԻՇ-ը նոր «մայրաքաղաք» է ընտրել
Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարությունը նոր «մայրաքաղաք» է ընտրել: Խմբավորման գրոհայինները Մոսուլը լքելուց հետո հաստատվում են իրաքյան Էլ-Հուվեիջայում: Նշվում է, որայստեղ է ժամանել շուրջ 400 գրոհային: Նրանց մեծ մասի աչքերը կապված են եղել, որպեսզի դաշտային հրամանատարների գտնվելու վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չլինի:
