Շուտով կարգելեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի անունն էլ տալ

Ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից:

Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը : Նույն հայտարարության համաձայն Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող հատվածն ունենալու է հինգ կիլոմետր լայնություն, որով անցնելու է ճանապարհը։ Ենթադրաբար խոսքը Գորիս – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհի մասին է։ Մի քանի օր է հենց այդ տարածքի բնակիչները լքում են իրենց տները:

Օրերս Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը։Հայտարարությունում սակայն ասվում է նաեւ՝ ըստ շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 1-ից, իբրև, Բերձորի կառավարումը պետք է անցնի ադրբեջանական կողմի ղեկավարության տակ, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել այդտեղ։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։
Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի», ասվում է վարչակազմի տարածած հայտարարության մեջ:

Մինչ կճգրտվի տարածքի կարգավիճակը, մարդիկ հեռանում են իրենց տներից, չկա պետություն, չկան պատկան մարմիններ, որոնք կկանգնեն իրեց քաղաքացու կողքին, կամ հստակ կբացատրեն, թե ինչ է կատարվում եւ իրենք ինչ պետք է անեն: Արցախի ղեկավարությունը թանկարժեք չարթերային չվերթներով մոսկովյան այցեր է կատարում, որպեսզի լուծի իր իշխանության մնալ-չմնալու հարցը: Արայիկ Հարությունյանը լավագույն դեպքում զբաղված է սեփական բիզնեսը փրկելու, ՀԷԿ-երն ապահով տեղ տեղափոխելու գործով, իսկ Հայաստանում իշխանությունը անհուսալի հոգեվարքի մեջ է: Եւ հիմա նրանց հուզող միակ հարցը սեփական նստավայրերն ու աթոռները, այն է՝ իշխանությունն անառիկ պահելու գերխնդիրն է: Այս մարդիկ պատերազմի ավարտից հետո օրը մի մեղավոր են ճարում, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդեն նրա վրա: Ցայսօր համառ թիրախում պաշտպանական գերատեսչությունն է, տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, նախկին զինվորականներ եւ այլն, տպավորություն է, որ հենց այս մարդիկ են եղել պետական կառավարման օղակների պատասխանատուն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Եթե այսպես շարունակվի, էլ ոչ մի մեղավոր չի գտնվելու, Նիկոլ Փաշինյանին ու իր խոսափողներին այլ բան չի մնալու, քան մեղադրել սեփական ընտանիքի անդամներին՝ ռազմական հմուտ գործիչ Աննա Հակոբյանից սկսած վերջացրած փոքրիկ Արփիով:

Հիմա բանը հասել է նրան, որ Փաշինյանն ու իր թիմը կտրուկ հրաժարվում են անգամ քաղաքացիների խնդիրների մասին լսել: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, օրինակ, անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ է արել դիմել Արցախի իշխանություններին:
«Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասել է նա: Այո, իհարկե, այսուհետ որեւէ մեկի մտքով թող չանցնի հիշել եւ պատասխան պահանջել քաղաքական այս դիակից, որի անունը Նիկոլ Փաշինյանն է: Նրա հիշել կարող են միայն մեր դարավոր հարեւանները, որտեղ Փաշինյանը հավակնում է ազգային հերոսի կոչման, նրա պատվին երգեր են գրվում, բանաստեղծություներ հյուսվում, ու հեռու չէ այն օրը, որ ազգային հերոսի կոչմանը կարժանացնեն:

Անի Սահակյան

դիտվել է 10646 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am