Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում է լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին»: Կասկած չկա, որ իշխանությունն այս անգամ էլ կմերժի ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնությունը, ինչպես որ դա արեց նոյեմբերի 18-ին: Քանզի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը վերջին թպրտոցների հնարավորություն տվողը հենց այս դրությունն է, դրա միջոցով են ճնշում ընդվզումները, ընդդիմադիրների բողոքի ակցիաները, նրանց քրեական հետապնդման ենթարկում, բռնում-թողնում, քրեական գործեր հարուցում ու տպավորություն ստեղծում, որ իշխանությունն իր բռում է, որ ոչինչ էլ չի պատահել, այնինչ այդ ամենն իրականացնում է իր յուրային գործարարների թիկնազորից կազմած հերոսակախմբերի միջոցով:

Սա այն դեպքում, եբ ՀՀ Զինված ուժերը, ըստ էության, դեմ չեն ռազմական դրությունը վերացնելուն: Դեռեւս նոյեմբերի 10-ին ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել այդ դրությանն առնչվող հարցերը լուծելու համար, որից հետո էլ ընդդիմությունը առաջին անգամ հանդես եկավ նման նախաձեռնությամբ: Ակնհայտ է, որ հարցը քաղաքական տիրույթում է եւ դա իչպես ասացինք պետք է իշխանությանը քաղաքական հարցեր լուծելու համար: Սա պարզ դարձավ նաեւ երեկ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ: Իշխանական պատգամավորները չունեին հստակ եւ փաստարկված բացատրություններ, թե ինչու է հարկավոր, որ ռազմական դրությունը պահպանվի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը բացատրեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի ու ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները եղան,որ այլեւս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետեւաբար այն բոլոր հիմքերը, որոնք բերվել էին ռազմական դրություն հաստատելիս, այն է՝ ռազմական սպառնալիք կա ու զորահավաքի կարիք, վերացվել են:

Հիմա, ըստ պատգամավորի, ոչ սպառնալիք կա, ոչ էլ զորահավաք: Բայց սահմանափակումները՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը, հավաքների ազատությունը, շարունակում են գործել: Երկքաղաքացիները չեն կարողանում երկրից դուրս գալ, սահմանափակումները նաեւ խանգարում են մեղմել ճգնաժամը, որն այսօր կա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ըստ էության վայելում է պաշտպանության նախարարի իր ոչ անմիջական պորտֆելը սկսեվ ճամարտակել.«Ռազմական դրությունը հանաք բան չի: Այսօրվա թե՛ Արցախի հանրապետությունում, թե՛ Հայաստանի խնդիրների լուծումը էապես կախված են թե՛ ռազմական գերատեսչության՝ ԳՇ-ի, թե՛ այսօրվա գնահատականի հետ: Մենք այսօր պետք է կայացնենք որոշում: Եթե նրանց գնահատականը չունենք…7 օր առաջ ԳՇ պետն ասել է հնարավոր է, դա այսօր չի նշանակում, որ պահն է, այսօրվա գնահատականն ունե՞ք»: Գորգիսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ունեն, որ անվտանգության խնդիրները արդենիսկ լուծված են. «Լավրովի եւ Պուտինի հայտարարություններից հետո կարիք չի եղել»: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք քարտեզը բնականաբար շատ լավ կարողանում եք կարդալ, տիրապետում եք, տեսնում եք, որ մեր տարածքների պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են եւ երկարությունը սպասարկելու համար հատկապես ԶՈՒ կարողությունները պետք է վերահաշվարկ անենք: Ռազմական դրության ռեժիմն է թույլ տալիս դա: Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, ոչ թե՝ ՌԴ նախագահը սա ասեց, ասվեց, որ օդը փակ է եւ այլն»: Գորգիսյանը հակադարձեց, թե կառավարությունը կարող էր 16 օրվա ընթացքում դա անել, բայց չի արել: Մոտ մեկժամյա քննարկումից հետո, ինչպես ե սպասվում էր իշխանականները մերժեցին ռազմական դրությունը վերացնելու առաջարկը՝ երկարաձգելով սեփական հոգեվարքը:

Անի Սահակյան

դիտվել է 3465 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am