Մանրապճեղ վարչապետն ու Արցախի հերոսի ողբերգությունը

Որ մարդկային խիղճը քաղաքական հաշվարկներում տեղ չունի, պարզ է,որ Մանվել Գրիգորյանը հակասական կերպար էր՝ պարզից էլ պարզ։ Մի կողմից՝ մարտական գեներալ, Արցախյան ազատամարտում բացառիկ դերակատար, մյուս կողմից՝ խաղաղ շրջանում բռնության մարմնավորում։
Բայց մեկ տարի ծայրահեղ հիվանդ մարդուն պահել բանտում, դատը չավարտել քաղաքական հաշվարկով՝ ոչ միայն անմարդկային է, այլև՝ իշխանության հիվանդության ախտորոշում: Եւ ոչ մեկն այսուհետ պարզապես բարոյական իրավունք չպետք է ունենա խոսելու Մանվել Գրիգորյանի մանր մեղքերից, թե ինչեր է արել խաղաղ պայմաններում, հատկապես այս իշխանությունները, որոնք Մանվել Գրիգորյանին հասցրեցին մահվան՝ քայքայլով նրա առանց այն էլ թույլ առողջությունը:

Հասարակության հակասական ընկալումների հիմքում գերիշխողն, անշուշտ, զգայական, էմոցինալ բաղադրիչներն են։ Նույն գեներալ Մանվելը հակասական կերպար է՝ իր գործունեությամբ, հետագծով։ Պատերազմի դաշտում նա եղել է ճանաչված հրամանատարներից մեկը ու դա ամենևին էլ միֆ չէ, դա իրականություն է, որը կարող են հաստատել ազատագրական պայքարով անցած հարյուրավար մարդիկ, հազարավոր արցախցիներ, որոնց բնակավայրերը պաշտպանել է Մանվելը։ Բայց նաև իրականություն է այն, որ գեներալը նախկին իշխանությունների տարիներին, իր փոքր էլիտայով, ինտեգրվեց քրեաօլիգարխիկ համակարգին՝ դառնալով թալանի ու դաժանության, կոռուպցիայի սիմվոլներից մեկը։

Միանգամայն այլ կերպար էր Մանվել Գրիգորյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, որի շնորհիվ գեներալի մոտ առաջին պլանում էին որակներ, որոնք կարող էին զարդարել ցանկացած հրամանատարի, երկրապահի։ Վազգենի կենդանության օրոք Մանվելը չէր կարող մտածել քաղաքական ամբիցիաների, օլիգարխ դառնալու մասին։

Սակայն Հոկտեմբերի 27-ից հետո փոխվեց Հայաստանը, տրասնֆորմացվեցին շատ արժեքներ ու դրանց հետ միասին՝ Մանվել Գրիգորյանը։ Մի բան փաստ է, որ Մանվել Գրիգորյանը պատմության եւ սերունդներին ժառանգվելու է որպես Արցախն ազատագրած հերսական գեներալ, մնացյալը մանրուքներ են, երկրորդական ու անկարեւոր նրա արած մեծ գործի կողքին: Հիմա էլ նրա մասին իրական գնահատական կարելի է լսել արցախցուց: Բավական է այցելել Մարտակերտ համայքնով ու կլսեք, կճանաչեք իրական Մանվելին, որը տարբեր, շատ տարբեր է էջմիածնյան խոսակցություններից:

Նա մեկն էր, ում մի կոչը բավական էր շուրջը համախմբելու երկրապահի հազարավոր տղաներին: Այո, կառույցն այս երբեմն ներգրավվում էր քաղաքական գործընթքացներին, ակտիվ մասնակցում ընտրական պրոցեսներին, բայց երբ երկիրը պատերազմական իրավիճակում էր եւ իրապես կանգնած լուրջ սպառնալիքի առջեւ այս մարդուն հաջողվում էր մի քանի ժամվա ընթացքում երկիրը պահող իրական երկրապահների մեծ գնդեր հավաքել ու կանգնել պետության, զինվորի թիկունքին, ինչպես որ եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իսկ ի՞նչ է անում ԵԿՄ այսօրվա ղեկավարը, այս հարցը երկուսուկես տարի մեկդ ձեզ տվե՞լ եք: Նա ԵԿՄ-ին իր եւ իր քաղաքական ողորմելի թիմի նկարագիրն է տվել՝ այդպես թշվառ, այդքան պոպուլիստ, որն այնքան հեռու է հայրենիքի պաշտպանության գործից : Ինչ կարող էր անել հող հանձնող, ավերիչ ու քանդող Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանն այստեղ, բնականաբար, ոչինչ, ավելի ճիշտ այն, ինչ արեց եւ շարունակում է անել Նիկոլ Փաշինյանը:

Բազում ամոթանքներից հետո ավերիչ <<հրամանատարը>> այս պատերազմի կեսին վերջապես որոշեց, որ ինքն էլ պետք է լինի առաջնագծում, գնաց ու կասկածելի հանգամանքներում վիրավորում ստանալով մի քանի օր հետո վերադարձավ Երեւան: Սա երկու զուգահեռ իրականությունը, այն տարբերությամբ, որ Մանվել Գրիգորյանը քաղաքական գործընթացներին մասնակիցը դառնալուց առաջ իրապես կռվել է իր հողի, հայրենիքի համար, կյանքն անգամ չի խնայել, իսկ այսօրվա իշխանության մեջ ասֆալտային հրամանատարներ են:
Մանվել Գրիգորյանին մահվան դուռը հասցրած Նիկոլ Փաշինյանն մի՞թե դեմ էր լինելու 2008-ի մարտյան իրադարձություններին գեներալի մասնակցությանը, այսինքն քաղաքական պրոցեսներին ներգրավվելուն, միթե հենց դա չէր իր եւ իր հոգեւոր հոր ծրագիրը:
Իսկ հիմա եկան Մանվել էին դատում տուշոնկի կեղծ ու ձախողված օպերացիայով: Ու որքան էլ ցավալի է Մանվել տեր չկանգնեցին նաեւ նրանք, որոնց հետ ճանապարհ էր անցել, պատերազմից հետո նվիրվել երկիրը կառուցող այդ խմբի գործին: Միգուցե, ՀՀԿ-ականներից շատերն այսօր արդարանան, որ հետհեղափոխական խառնակ ժամանակներ էին, ամեն մարդ իր գլուխն էր պահում, չկարողացան, չհամարձակվեցին գեներալին պաշտպանել խաժամուժից, բայց փաստն այն է, որ Մանվել Գրիգորյանը մնացել էր միայնակ: Ժամանկը բոլորին իրենց դատաստանի առջեւ է կանգնացնելու, եւ եթե Մանվելին փորձ արեցին մրոտել տուշոնկայի կեղծ օպերացիայով, ապա իրենց իրական դժոխք է սպասվում, իրենք չեն կարողանալու մարսել հազարավոր զոհերը, տանուլ տված պատերազմն ու այդ պատերազմում մարդ ու կնգա արկածները: Իսկ Մանվել Գրիգորյանի գնահատականը ժամանակն, անկասկած, տալու է եւ իրականություն է դառնալու նաեւ Եռաբուլուրում ննջելու իր երազանքը, քանզի այսօրվա թափթփուկներն, որոնց մանր հաշվարկներով խափանվեց այդ երազանքը, վաղը հաստատ չեն լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 12639 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am