Մեծ դավաճանության «աստվածուհին»

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց բազում կոնկրետ փաստեր, բացեց փակագծեր, որոնք թույլ են տալիս շատ ավելի որոշակի պատկերացում կազմել, թե ինչու պատերազմը նման աղետալի ընթացք ունեցավ, ինչու մեր ժողովուրդն ու պետությունը հայտնվեցին նման ահավոր վիճակում, պետությունը կանգնեց արհավիրքի առջեւ։ Բայց կա մեկ փաստ, որը մարդկային ուղեղի եւ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անմիջական մասնակցությունն է այն գործընթացներին, որոնք իրականացվել է հրամանատարական շտաբի կողմից։

Մասնավորապես, Հակոբյանն անդրադառնալով պատերազմի ընթացքում սոցցանցերում հրապարակված այն լուրերին, որ ինքը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին, նախ պարզաբանեց, որ Արցախում գտնվելու ժամանակ իր հիմնական գործառույթը եղել է ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ չեզոքացնելը և նրանց կողմից հրամանատարի գործունեությանը չմիջամտելը։

Մեծ հաշվով, գեներալը բավականին կոռեկտ նկարագրությամբ, բայց հաստատեց այն տեղեկությունը, որ Արցախի ՊԲ հրամանատարական կետում հայտնվելու համար իր կողմից Աննա Հակոբյանին արված դիտողությունից հետո Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ քինախնդրությամբ, փորձառու գեներալին հեռացրել է Արցախից ու Արցախի ՊԲ ղեկավարությունից, վերադարձրել է Երևան, ապա 4-5 օր շարունակ չի ընդունել նրան:

Նախ հարց՝ ով է Աննա Հակոբյանը եւ ինչ իրավունքով է նա մուտք գործել հրամանատարական շտաբ, ներկա գտնվել ռազմական գործողությունների պլանավորմանը։ Նա Սահմանադրությամբ չունի նման իրավունք եւ կարգավիճակ, եւ միայն այս փաստը բավարար է, որ Աննա Հակոբյանի էրատոյական կրքերը բավարարողներին՝ ամուսնուն, Արայիկ Հարությունյանին եւ մյուս բոլոր հանցակիցներին, ովքեր այդ բունկերում հանդուրժում էին նրան իրավական պատասխանատվության ենթարկեն։ Մարդիկ, որոնց համար, փաստորեն, Արցախի պաշտպանունակության համար խիստ էական էին Աննա Հակոբյանի «Էրրատո» ջոկատի աներևակայելի «սխրանքները», քան մարտական հրամանատարի, բազմափորձ ռազմական գործչի ներուժը հայրենիքին ծառայեցնելը:

Նույն անմեղսունակ զույգի ջանքերով այդ օրերին հրամանատարական շտաբի աշխատանքներին չեն մասնակցել 90—ականների լեգենդար մյուս զինվորականներն ու հերոսները՝ Արշավիր Ղարամյան, Վիտալի Բալասանյան, Լեւոն Մնացականյան եւ այլք։
Ինչու, այդ ինչ իրավունքով է էրատոյիկը մասնակցել, իսկ այս մարդիկ ոչ։ Դե, եթե դավաճանություն չէին ծրագրում, ինչու այդպես արեցին։Երևի, որ չխանգարե՞ն իրականացնել Փաշինյանի ու նրա անբարո թիմի նախատեսած-պլանավորածը: Ճիշտ է, Մովսես Հակոբյանը չցանկացավ ու նույնիսկ դեմ էր դավաճանություն բնորոշումը գործածելուն: Բայց նա իսկապես էլ ռազմական գործիչ է, զինվորական: Նա խուսափեց քաղաքական գնահատականներից ու ձեւակերպումներից։ Փոխարենը, նրա վկայությունները էապես ամբողջացրեցին պատերազմին ու մեր խայտառակ պարտությանը վերաբերող խճանկարը: Այնպես որ, եթե կասկածողներ կային, ապա հիմա պետք է համոզված լինեն, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն և պետական հանցագործություն:

Հ.Գ. Մովսես Հակոբյանը բացահայտեց նաեւ, որ Աննա Հակոբյանն է Հայաստանի վարչապետը։

Անի Սահակյան

դիտվել է 12278 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am