Աթոռին կպած մնալու նրա մոլուցքը մեկ բանի մասին է միայն հուշում՝ հանձնել Սյունիքն ու նոր գնալ

Այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, այո, չկա եւ դա չափազանցություն չէ: Անկախ այն բանից, թե ինչ որոշումներ են ընդունվում կառավարության շենքում կամ ԱԺ դահլիճում, քանի հոգի է գրանցվել «իմ քայլի» մեծամասնությունից, բոլորին է տեսանելի, որ կյանքը՝ պետական կառավարման համակարգում ասես կանգ է առել, կամ եղել է կաթվածահար, քանզի ներքաղաքական հարթակում ձեւավորվել է <<կոնսենսուս մինուս 1>> իրավիճակ: Արցախի կապիտուլացիայի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանությանը դեմ են բոլորը, անխտիր: Չկա գեթ մեկ ուժ, ով հրապարակային հայտարարել է, որ ցանկանում է, որ սրանք մնան: Դեմ են նախկինները, ներկաներից շատերը, կառավարությունում եւ խորհրդարանում հրաժարականների շքերթն այդ մասին է վկայում, դեմ են անգամ այս իշխանության փայատեր սորոսականների ռադիկալ, կամ ավելի ճիշտ՝ ահաբեկչական թեւը՝ ի դեմս Սասնա Ծռերի, դեմ է անգամ Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն ի դեմս Էդմոն Մարուքյանի, դեմ է Փաշինյանի հետ անհասկանալի հոգեկապով միավորված իբր անկախ Արման Բաբաջանյանը:
Քանզի այլ կերպ հնարավոր չէր, բնականաբար, Հայաստանում կարող է մի մարդ հանդուրժել անհասկանալի մի իրողություն, երբ 44 օրվա ընթացքում կարելի է զոհաբերել ավելի քան 4 հազար երիտասարդ կյանք, եւ ինչպես վարչապետի զորավարուհի տիկինը կասեր՝ հանուն ոչնչի: Կամ հանուն Արցախի կապիտուլացիայի, հանուն այն բանի, որ տասնյակ հազարավորները տնավեր լինեն ու հայտնվեն փողոցում:

Բոլորը հասկանում են, որ մարդ են, ապրելու են այս երկրում եւ այսօր դավաճանին ու հայրենիք հանձնածին աջակցելով ակամայից դառնալու են նրա աջակիցը՝ խաչ քաշելու իրենց ու պետության ապագայի վրա: Այդ մարդիկ ուզում են, որ վաղը քայլել կարողանան սեփական երկրի հարազատ փողոցներով, ուզում են առանց ամաչելու նայել զոհվածների հարազատների, մայրերի ու քույրերի աչքերին, որոնք եթե այսօր անգամ լուռ սգում են իրենց վիշտը, փողոց դուրս չեն գալիս ու չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց վաղը առնվազն ատելու են իրենց հարազատների մահվան դատապարտածներին, որոնք բազում պատասխաններ ունեն տալու, թե ինչու պետությունը հասցրեցին այս իրավիճակին, եւ ինչու պատերազմը չկանխեցին առաջին օրերին:

Նիկոլ Փաշինյանը վստահություն եւ աջակցություն չի վայելում, նրան մերժում են ոչ միայն ներսում, այլեւ դրսում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից երկու օր առաջ իշխանությունները ստացան առաջին դեղին քարտը, որով նախազգուշացնում էին, թե քաղաքական հետապնդումները լավ տեղ չեն տանում: Իսկ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խփեց Նիկոլ Փաշինյանի ոչնչացման ամենաբարձր ակորդը՝ հերքելով մեր անմեղսունակին եւ ասելով, որ Շուշիի հարցը նախկինում եբեւէ բանակցային սեղանին չի եղել եւ դրա շուրջ բանակցություններ են սկսվել հոկտեմբերի 20-ին:

Դեմ է երկուսուկես տարի միայն պաղպաղակ ուտելով եւ բյուջեի հաշվին շրջագայող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որին, իհարկե, ավելի շատ հակված ենք շպիոնաժի, կամ 8-րդ շարասյան ներկայացուցիչ ներկայացնել: Բայց ակնհայտ է, որ արեւմուտքն ի դեմս նրա իր երկրորդ փորձն է ուզում խաղարկել:
Եթե անգամ դավաճանի պիտակը ճակատին Ֆելիքս Ցոլակյան է քեզ դեմ, ապա , Նիկոլ Փաշինյան, դու լուրջ մտորելու բան ունես: Թեեւ ում ինչ ենք ասում, Հայաստանը մի հոգեխանգարվածի ձեռքում պատանդի կարգավիճակում է հայտնվել, դա այլեւս փաստ է:

Անի Սահակյան

դիտվել է 3392 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am