Հայրենիքի հանձնելը սկսվում է ընտանիքին երկրից «փախցնելուց»

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անամոթաբար խոստովանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաեւ կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»,- գրել է նա։

Իհարկե, այս պահին մեծ շռայլություն է այս մարդուն նախագահ անվանելը, արդեն անհասկանալի է սրա կարգավիճակը, քանզի ծաղկուն եւ բարգավաճող մեր հայրենիքից ինքն ու իր հայաստանյան դավաճան գործընկերը հինգ անգամ պակաս տարածք թողեցին՝ հանրապետության նախագահից իրեն դարձնելով ժեկի պետ:

Բայց մեզ թվում էր, որ պատերազմող երկրի նախագահի ընտանիքը պատերազմի ողջ ընթացքում պետք է Արցախում լիներ, օրինակ ծառայեր մյուսներին, որ հայրենի հողը պետք է յուրաքանչյուրն իր տեղում պաշտպանի, ինչպես արել են 90-ականներին եւ կարելի է ասել ոչ մի ընտանիք Արցախը չի լքել, մեզ թվում էր, միգուցե հենց այդ պատճառով է Հարությունյանն աջուձախ մեղավորներ փնտրում, բոլորին համարում դավաճան, քանզի ինքն ու իր ընտանիքը փորձել են դիմակայել պատերազմ կոչվող արհավիրքին, մյուսները՝ ոչ: Բայց արիուտես, որ մարդն ընտանիքին փախցրել է Արցախից, ինչպես չեն արել 90-ականների քաղաքական ղեկավարությունն ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ում ընտանիքն առաջին օրվանից մինչեւ պատերազմի վերջ շատերի հետ ապրել է Արցախում՝ արկերի ու ռումբերի պայթյունի, մահվան վտանգի ներքո: Մինչ օրես էլ պատմում են, որ շատերն են նախագահին խորհուրդ տվել, փորձել համոզել, որ ընտանիքի կանանց եւ երեխաներին ճիշտ կլինի Հայաստան ուղարկել, սակայն ամեն անգամ ստացել են պատասխան, որ դա անհնար է, քանզի նրանց ներկայությունն է, որ առաջնագծում կռվող մարտիկին նոր ուժ եւ կորով է տալու, դա է լինելու ապացույցը, որ Արցախի ղեկավարությունը չի պատրաստվում երկիր ու հող հանձնել:

Արայիկ Հարությունյանն իր այս քայլով էլ ցույց տվեց, որ ինքն ամենավերջին սրիկան է, ով իսկզբանե ունեցել է հայրենիք հանձնելու ծրագիր եւ այդ նպատակով էլ ընտանիքին հանել է Արցախից: Սա ամենամեծ ամոթն ու խայտառակությունն է, որի մասին անհայրենիքը խոստովանել է ենթագիտակցական բնազդով: Բա դու եւ քո դավաճան գործընկերը խոստանում էիք կռվել մինչեւ վերջին շունչը, բայց չհանձնել Արցախը, հիմա, ինչպես տեսնում ենք, ձեր անունը զոհերի ցուցակում չկա, փոխարենն Արցախն է հանձնված: Ու հիմա այս ավերակաց վրա դու ոնց պիտի թագավորես: Դու հիմա էլ չես պատկերացնում, թե ինչ աղետ ես բերել Արցախի ու նրա ժողովրդի գլխին, չես գիտակցում ու շարունակում ես հանդուրժել քո սորոսական արտգործնախարարին: Շարունակում ես հիմա էլ չտիրապետել իրավիճակին, Արցախ վերադառնալու կոչեր ես անում հայրենակիցնեին, բայց չես ապահովում նրանց անվտանգությունը եւ տասը հոգուց ավել խաղաղ պայմաններում արդեն գերեվարվել են: Նախագահ աշխատելն ամեն մարդու խելքի բանը չէ, միայն փող աշխատելով, կալվածքներդ ու շվեյցարական բանկերի հաշիվներդ մեծացնելով, կամ խաղաղ պայմաններում Նիկոլ Փաշինյանի կոշիկը լիզելով ու իրական հերոսներին ու նախագահներ վարկաբեկելով, իսկ պատերազմի ժամանակ քեզ ու մյուսների գլխին գերագույն հրամանատար նշանակելով նրա էրատոիկ տիկնոջը կարծում էիր, թե կկարողանաս երկիր ղեկավարել ու պատերազմ հաղթե՞լ:

Իհարկե, Արայիկ Հարությունյան, դուք հիմա այնքան փոքրիկ մարդուկ եք՝ ձեր իսկ կարգավիճակով, որ կարելի էր անգամ շրջանցել ձեր թեման, եթե ամեն բան այսքան ողբերգական չլիներ, բայց իմացեք, որ պատմությունը ձեզ հիշելու է որպես Նիկոլի ստրուկ, վախկոտ մի էակի, որը բնականաբար չէր կարող պատերազմում հաղթանակել:

Անի Սահակյան

դիտվել է 5444 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am