Նիկոլի հանցակիցները

Իշխանությունը դեռ դիմադրում է, չգիտես, ում, ինչին: Դիմադրում է սեփական ֆիզիկական գոյությանը: Եթե ոչ մի բան էլ չլինի,վեց հազար, թե յոթ հազար զոհերի ծնողների Աստծունն ուղղված խոսքը մի օր հետ է վերադառնալու սրանց գլխին, եթե ոչ մի բան էլ չլինի, եթե ոչինչ էլ չլինի, տեր Հովհաննեսի խոսքերը սուր դարձած մխրճվելու են ձեր սրտերում, ով անզորությունից չճում էր «նիկոլի՜կ, դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին.. մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, Դրախտավայր Արցախ աշխարը հանձնես թուրքերին.. Դու ո՞վ ես.. Աստված քեզ դատավոր..»։

Որ ոչինչ չլինի զոհված զինվորների մայրերի անեծքը ուժ է ստանալու: Այս ամենը՝ վաղը: Իսկ երեկ կար մի ժամանակ, երբ ունեինք շանս կանգնեցնել այս աղետը, կար ժամանակ, կային մարդիկ, որոնք ունակ էին ինչ որ բան փոխելու բայց չարեցին, կամ արեցին ճիշտ հակառակը՝ մեկը լռությամբ, մյուսը բարձրաձայն աջակցելով հայրենիքը հանձնող այս հրեշին: Հայրենիքը միայն հողը չէ, հայրենիքը մենք ենք, բոլորս, ում այս հրեշը երկուսուկես տարում դարձրեց թշնամի, հայրենիքն այն հերոսներն էին, որոնք իրենց արյունով Արցախի հող էին պահել, բայց Նիկոլը նրանց բարձրացրեց անարգանքի սյունին,Արցախն ազատագրած ու զարգացած նախկին նախագահներն են, ում քարշ էր տալիս դատարաններով: Երբ ժամանակին ավել խելոքները զգուշացնում էին, որ իր վայրենի մոլուցքներով սա մեզ թուրքի, դժոխքի բերան է տանելու, դուք խուլ ու համր էիք ձեւանում, իսկ հիմա նույնը անելու համար ցասում ու բողոք հայտնում միջազգային հանրությունից:

Այդ ժամանակ քաղքենի տիրույթից 90-ին մոտ ինքնահռչակ ակադեմիկոսը՝ Հենրիկ Հովհաննիսյանը, զբաղված էր Նիկոլ փառաբանելով:Այո, ինքնահռչակ, քանզի ակադեմիկոսի միտք ու ուղեղ ունեցող մարդը չէր կարող իրեն այդքան ցածր ու ստոր պահել ու հիանալ Փաշինյանի հանգստությամբ, կեցվածքով ու չգիտեմ ինչով: Հիմա է՞լ է հիանում իր Նիկոլով՝ Արցախը ծախելու, մեր տղաների արյունը թափելու, նրանց դավաճանելու համար:
Հասմիկ Պապյան, բեմը նվիրել էիք Նիկոլին, հիմա նրա դեմ եք բեմահարթակ դուրս եկել: Մի քիչ չեք ուշացե՞լ:

Տիգրան Մանսուրյան, չզլացար ու առաջին օրվանից հարմարվեցիր ու ընդունեցիր այն ամենը, ինչ կատարվում էր: Որ տգետ մասան կարող էր հիանալ այդ ամենով, չմտածեր, թե ինչ էր թաքնված հանրությանը սեւ ու սպիտակի բաժանելու, հերոսներին անարգելու, թշնամանքի մթնոլորտի տակ, դա հասկանալի է, բայց դուք ինչու չտարբերվեցիք այդ մասաներից:
Հիմա դուք ձեզ ոնց եք զգում ձեր հանցավոր լռության համար, երբ Նիկոլը մեր լեզուն, հայոց պատմությունն ու եկեղեցին էր պղծում, անգամ այդ ժամանակ դուք չխոսեցիք: Մենք ընդամենը երեքի մասին խոսեցինք, բայց նրանց պես շատերն էին, գուցե՝ բոլորը: Թեեւ հատկապես երկուսից ակնկալիքնեը մեծ էին՝ Հասմիկ Պապյանից ու Մանսուրյանից, քանզի մի կերպ կարելի է դիմանալ քաղքենիապաշտ հենրիկհովհաննիսյաններին:
Արվեստագետի ձեր առաքելությանը դուք դավաճանեցիք, միթե խոսելն է ավելի բարդ, քան նայելը հազարավոր զոհերի մայրերի աչքերին, կամ այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տունն են այրում Արցախում, որ թշնամուն չհասնի:

Անի Սահակյան

դիտվել է 14853 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am