Ինչպես խաբելով հանձնեցին Շուշին

Վերջին օրերին համայն հայության ուշադրությունը Շուշիի կողմն է։ Բոլորը շունչը պահած հետեւում էին Շուշիի մարտերին: Պատճառն այն է, որ Շուշին խորհրդանշական նշանակություն ունի։ Եւ կորցնել Շուշին, կնշանակի կոտրել հայ ժողովրդի ողնաշարը:
Ցավոք երեկ վաղ առավոտից արդեն պարզ էր, որ Շուշին կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անկեծացավ, որ Շշուշիից գրոհում են Ստեփանակերտի վրա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը թեեւ այլ տեղեկատվություն էր հայտնել, որ հակառակորդը Շուշիում չունի նախաձեռնողականություն: Մի քանի ժամ անց լսվեց ահասարսուռ լուրը:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողսյանը հայտնեց , որ Շուշիի նկատմամբ հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը, այն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում:

Վահրամ Պողսյանին հանրությունն արդեն դասել է դավաճանների շարքը, թեեւ նա համարվում է պաշտոնական խոսափող եւ ներկայացնում Արայիկ Հարությունյանի խոսքը, սակայն հանրությունը պատրաստ չէ լսել դառը իրականությունը, մեկ ամսից ավելին նրան կերակրել են քաղցր ստերով: Նա չի ուզում կամ գուցե ընդունակ չէ մտածելու՝ այդ ինչպե՞ս եղավ, որ թուրքը եկավ հասավ Շուշի, եթե ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրը մի քանի անգամ հավատացնում էր, թե հաղթում ենք, ջարդում, կոտրում ենք թշնամուն, զգետնում նրանց անօդաչու սարքերը եւ այլն: Այս կեղծիքն ու մանիպուլացիան կատարվում էին Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լուռ համաձայնության ներքո, թե ինչու, իրենք թերեւս ժամանակ կունենան այդ հարցին պատասխանել, այդ ամենը կատարվեց նաեւ քաղաքական մնացյալ ուժերի հանցավոր լռության ներքո, եւ ոչ մեկ վաղը թող չարդարանա, թե տեղյակ չէր իրական վիճակից, Հայաստանը փոքր երկիր է եւ մի զանգով կարելի էր տեղեկանալ առաջնագծի իրավիճակից:

Ինչեւէ, երկու օր է ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են Շուշին կորցնելու մասին, մինչդեռ պաշտոնական տեղեկատուները կրկին համառորեն ստում էին, թե թեժ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում եւ որ թշնամին քաղաք չի էլ մտել, որ հայկական ուժերին հաջողվում է դիվերսիոն խմբերին մաքրել բերդաքաղաքի մատույցներից: Բայց մեկ էլ հանկարծ Շուշիի ընկնելու մասին հայտարարում են հենց իրենք՝ պաշտոնյաները, միայն թե ոչ թե Հայաստանի, այլ Արցախի՝ թերեւս հասկանալով, որ վաղը թշնամին կմտնի Ստեփանակերտի իրենց տներ, այն ժամանակ ոչ մեկ չի հավատա եւ նրանց խենթի տեղ կդնի, երբ փորձեն օգնության ձեռք խնդրել: Ու հենց այս մարդիկ էլ պարզաբանեցին, որ Շուշիում ունենք մի իրավիճակ, երբ այնտեղից հրետանակոծվում է Ստեփանակերտը, սա նշանակում է, որ թշնամին առնվազն մեկ-երկու օր դիրաքավորվել է այնտեղ: Տպավորություն է, որ Հայաստանը վերածվել է Հյուսիսային Կորեայի, որտեղ հասարակությունը տեեղյակ չէ, թե իր երկրի հետ ինչ է կատարվում եւ ընդունում են այն, ինչ բռնապետական ռեժիմն է հրամցնում: Հիմա եթե այսպես շարունակվի, սահմանափակեն խոսքի ազատությունը, մեզ կարող են կերակրել, որ Բաքուն ու Անկարան էլ ենք գրավել: Այնպես որ պետք է վերջակետ դնել կեղծիքի ու ստի տարածման այս արշավին, որքան էլ զոմբիների թիվը մեծ է, եւ հաջողվում է սուտը ճշտի տեղ կերակրել, սակայն պետք է հասկանալ, որ մի օր վակումը կպայթի, ինչպես որ եղավ Արայիկ Հարությունյանի պարագայում:

Անի Սահակյան

դիտվել է 12170 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am