Վարչապետի չհաղթահարված բարդույթը

ԶԼՄ-ների հանդեպ հարուցվող վարչական վարույթները դարձել են որոշ լրատվամիջոցների համար այլևս կենսունակության խնդիր: Այս մասին ՀՀ նախագահին, խորհրդարանական ուժերին ուղղված նամակում բարձաձայնել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրայանը՝ ակնկալելով, որ վերջիններս կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ իշխանության կողմից սահմանված պայմանները։

«Խնդրում եմ ձեզ, ՀՀ սահմանադրությամբ ձեզ տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմել ՀՀ ՍԴ ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակինՍահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին:
Այս անհամաչափ սահմանափակումները, որոնց պատճառով հանրությունը զրկվում է իր համար խիստ կարևոր և իրեն հուզող, իր կյանքին, անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանավեճերից, տեսակետներից և պաշտոնատար անձանց թերացումները քննադատելու հնարավորություններից, ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ միակողմանի կերպով իրականության թելադրանք»,- նշված է Ժուտռնալիսների միության նամակում։

Արձագանքելով Սաթիկ Սեյրանյանի նամակին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այլընտրանքային լուծում է առաջարկում չորրորդ իշխանության տուգանված ներկայացուցիչներին. yerevan.today-ին նա փոխանցել է. «Ճիշտն ասած, ժամանակ չենք ունեցել հետևելու գործընթացներին՝ հասկանալու՝ ընտրողաբա՞ր են տուգանում իշխանության գործունեությունը քննադատած լրատվամիջոցին կամ խնայո՞ւմ են պրոիշխանական ԶԼՄ-ին, թե՝ ոչ:
Բայց եթե դա իրականություն է, բնականաբար, ես դատապարտում եմ այդ գործելաոճը:
Ինչ վերաբերում է Ժուռնալիստների միության կողմից մեզ ուղված նամակին՝ հայտնեմ, որ արդեն խոսել եմ միության ղեկավար Սաթիկ Սեյանայնի հետ և նրան առաջարկել եմ վարչական տուգանքներով դիմել Վարչական դատարան, դա է այս պահին, ըստ իս, ճիշտ ճանապարհը: Սահմանադրական դատարան դիմելու համար մեր ֆրակցիան այդ ներուժը չունի․ նախ նախորդիվ ուղարկված մեր դիմումը դեռևս դեռևս վարույթ չի ընդունվել, բացի դա՝ ռեսուրսների խնդիր մենք ունենք, մեր կուսակցության որոշ անդամներ կորոնավարակի պատճառով մոբիլ աշխատանքի մեջ չեն, մի մասն էլ այս պահին գտնվում է սահմանին»:

Այդուհանդերձ, Օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ինչո՞վ է պատրաստ միանալու և աջակցելու չորրորդ իշխանությանը, որի գործունեությունը, ըստ ժուռնալիստների միության նախագահի, հակասահմանադրական եղանակով խոչընդոտվում է, ու այդպիսով՝ սահմանափակվում է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը․ այս հարցին «Լուսավոր Հայստան» խորհրդարանական ուժի ղեկավարը պատասխան չուներ: 

Իհարկե, ընդդիմություն կոչվող այս խայտառակության անելիքների մասին հանրությունը ժամանակ կունենա գնահատական տալու, Մարուքյանը պատասխան չունի բարձրաձայնված հարցին, քանզի քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը ԶԼՄ-ների կողմից կարող է դառնալ իշխանության գոյության սպառնալիք: Թերեւս այդ պատճառով էլ իշխանությունը գնաց խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով: Թվում էր, թե նախկին խմբագիր վարչապետը, ով անընդմեջ ճամարտակում է ժողովրդավարության, խոսքի ազատության մասին, չպետք է կտրեր քաղաքացուն տեղեկատվություն ստանալու իր իրավունքից, իսկ այդ ինֆորմացիան տեղ հասցնողը ԶԼՄ-ներն են, բայց թերեւս ճշմարտությունը այս իշխանության գլխավոր հակառակորդն է, Նիկոլ Փաշինյանը միայն իրեն է վերապահում ինֆորմացիա հաղորդել, այս մարդը ոչ մի կերպ դուրս չի գալիս խմբագրի իր կարգավիճակից եւ մյուս գործառույթները թողած կենտրոնացել է խմբագրի աշխատանքի վրա ու հասարակությանը սնում են այնպիսի ինֆորմացիայով, որը չի վնասի իշխանությանը:

Անի Սահակյան

դիտվել է 4181 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am