Ովքե՞ր են դեմ եղել, որ Փաշինյանը դիմի Ռուսաստանին. Yerevan.today

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ-ին դիմելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել «որոշ հայտնի շրջանակների» մոտ: Այս մասին հաղորդում է Yerevan.today»-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցության համար դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Համաձայն հաղորդագրության, հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար:

Նիկոլ Փաշինյանի այս քայլը բուռն քննարկման արժանացավ և նկատելի է, որ հանրության, քաղաքական գործիչների խոսքը ի աջակցություն Փաշինյանի որոշման է։ Ավելին, շատ-շատերը պնդում են, որ սա անգամ ուշացած քայլ է, պետք էր անել դա ավելի վաղ, պետք էր անել ուղիղ ՌԴ նախագահին։ Փաշինյանի այս քայլը, վստահաբար, ուներ հասարակական պահանջ, և հանրությունը բազմիցս է պահանջել դիմել Ռուսաստանի դաշնությանը կամ ՀԱՊԿ-ին։ Անգամ արևմտյան կողմնորոշում ունեցող շատ գործիչներ, քաղաքական դեմքեր ու պատգամավորներ, որոնք անթաքույց հրճվել են ժամանակին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, գիտակցում ու հայտարարում են, որ պատերազմը դադարեցնել, Հայաստանի անվտանգությունը դրսի ուժերից ի զորու է պաշտպանել միմիայն Ռուսաստանի Դաշնությունը։

Սակայն ՌԴ-ին դիմելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել «որոշ հայտնի շրջանակների» մոտ։ Հայաստանում կա մի խմբավորում, որը միշտ դեմ է եղել ու շարունակում է դեմ լինել Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորվելուն և անգամ անհրաժեշտ պահին նրանց դաշնակցային օգնությանը դիմելուն։

Խոսքը վերաբերում է Ջորջ Սորոսի հիմնադրամի գումարներով սնվողներին՝ իրավապաշտպանական կոչվող թևին, հասարակական թևին՝ Լարիսա Մինասյանի գլխավորությանբ, Սաքունց-Բարսեղյան-Խառատյան շրջանակներով։ Չնայած որ հիմա հայրենիքը պետք է անձնականից վեր լիներ։

Իսկ ինչո՞ւ են դեմ հայտնի սորոսականները․ այս դժվարին պահին, երբ թշնամին ռմբակոծում է նաև Սյունիքը, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքները, ինչո՞ւ են սորոսականները դեմ։ Մեկ պարզ պատճառ կա՝ Սորոսը Ռուսաստանի ոխերիմ թշնամին է և Թուրքիայի բարեկանը։ Սորոսը այս տարվա գարնանը հոդված էր հրապարակել, որով կոչ էր անում եվրոպական պետություններին աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։ Ու բնականաբար, Սորոսի միջոցներով սնվողները կամ նրանց ծանրակշիռ մասը այս գիծը պետք է պաշտպանի։ Այլապես ինչպե՞ս բացատրել վարչապետի սորոսական նախկին խորհրդականի կեցվածքը, որը թռնում է ԱՄՆ ու էնտեղից հակառուսականության շարք հրապարակում իր ֆեյսբուքյան պատին։ Այս մարդիկ միշտ հանդես են եկել ռուսական ռազմաբազայի դեմ, անգամ շահարկել և օգտագործել են Գյումրու ողբերգությունը՝ Պերմյակովի ոճրագործությունը՝ 102-րդ Ռազմաբազան Հայաստանից հանելու կոչերի համար։ Այսօր էլ հայ-ռուսական ամուր կապերի անհրաժեշտությունը հետևողականորեն վարկաբեկում են, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը դրսի մամուլին տված հարցազրույցում հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից որոշ վայրերում ռուսական դրոշն է։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ-ին, խոսում է մի բանի մասին, որ սորոսականների ծրագիրը կարծես խափանվում է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանց ծրագրերը ամբողջովին վնասազերծվել են ու չեն կարող վնաս պատճառել Հայաստանին։ Իսկ իրավապահ համակարգն դեռևս իրեն պահում է համրի պես։

դիտվել է 4813 անգամ
Լրահոս
Առաջարկում ենք ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ Պեսկովը հայհոյու՞մ է Նիկոլ Անհողին Սա իրոք դեբի՞լ է, թե՞` անինքնասեր Սպասում է ՀԱՊԿ-ի պատասխանին․ ինչու՞ հիստերիկացավ Նիկոլը․ Գագիկ Համբարյան (video) Ի՞նչ է անում Գրիգորյանը Շվեյցարիայում «Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, երկու քաղաքացու զրո՞ւյցը, թե՞ վարչապետի, ՀՔԾ, ԱԱԾ պետերի պայմանավորված հանցագործությունը․ Սևակ Հակոբյան Ռումինիան թույլ չի տա մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին Մենակ զգուշ կլինեք հանկարծ չինքնաջնջվեք. Վահրամ Մարտիրոսյան Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Մի անգամ անասնաֆերմայում GG ընկերությունը մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. Բեգլարյան 5 անձի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ անուններ «Միանգամայն անհեթեթ տեսլական է». Սպիտակ տունն Ուկրաինայի վերաբերյալ ռուսական վերջին առաջարկի մասին Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովն ավելի արդյունավետ կլիներ Ռուսաստանի հետ. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Կիևը հնարավորություն ունի դիտարկել Պուտինի առաջարկը. Պեսկով Ուկրաինայի հարցով բանակցություններին անհրաժեշտ է ՌԴ մասնակցությունը. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Գերասիմ Վարդանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 12։00-ին․ փաստաբան Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է. Արման Թաթոյան «Շեֆը տեղյակ է», թքած մասնագիտական արժանապատվության վրա. ՍԴ-ի ապտակը Կարեն Անդրեասյանին, Վահե Գրիգորյանի կանաչ լույսը, Վիգեն Քոչարյանի ամոթը.168.am Նիկոլը շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով խոստովանեց Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում. Արմեն Աշոտյան Ամեն ինչ իր տեղն է ընկնելու, սպասե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am