Ռումինիան թույլ չի տա մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
Ռումինիան որոշում է կայացրել թույլ չտալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի ներկայացուցիչներին՝ հայտնել են այդ երկրի արտգործնախարարությունից:
«Մեզ՝ այդ կազմակերպության համահիմնադիր երկրին, Ռումինիայի ԱԳՆ-ն նոտան է ուղարկել։ Դրանում ասվում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չի տրամադրվի և չի թույլատրվի մուտք գործել երկիր»,- նշել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։