Թուրքիան սկանդալ է հրահրել ՆԱՏՕ-ի ներսում

Die Welt գերմանական պարբերականում  Կրիստոֆ Բ. Շիլտցը գրում է,որ  Թուրքիան ցանկանում է իր վետոյի իրավունքով հասնել նրան, որպեսզի Ավստրիան անորոշ ժամանկով հեռացվի Հյուսիստլանտյան դաշինքի կարևոր ծրագրերից, իսկ ավստրիացի զինվորականները չկարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի բանակների հետ համատեղ զորավարժանքներին: Պատճառ է դարձել Վիեննայի՝ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու պահանջը, ինչպես նաև նախգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատությունները՝ ասվում է հոդվածում: Պարբերականին հաջողվել է պարզել, որ վերջնական որոշումն այս հարցի վերաբերյալ կկայացվի հինգշաբթի Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի 28 երկրների ներկայացուցիչների հանդիպմանը: «Նախագահ Էդրողանը, ցավոք , վերջ ի վերջո կկարողանա հասնել ՆԱՏՕ-ի ներսում Ավստրիայի մեկուսացմանը:Դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը Բալկաններում ՆԱՏՕ-ի ներկայության վրա, չէ որ Կոսովոյում խաղաղարական առաքելության համար Ավստրիան հատկացրել է ավելի քան 400 զինծառայող»,-ասել է ՆԱՏՕ-ին մոտ կանգնած անանուն բարձրաստիճան պաշտոնյան: Միևնույն ժամանակ սա միակ վիճելի հարցը չէ գալիք գագաթնաժողովին: Թուրքիայի հետ խնդիրներ ունի նաև Գերմանիան, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են սրվել այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները գերմանացի զինծառայողներին թույլ չեն տվել մուտք գործել Ինջիրլիք ավիաբազա: ԵթԵ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվի ստիպել Թուրքիային փոխել դիրքորոշումը, Գերմանիան Ինջիրլիք ավիաբազային այլընտրանք կփնտրի:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am