Կեղծիքի շքերթը շարունակվում է

Հայաստանում պատերազմական այս օրերին էլ իշխանությունը գործում է պողոսապետության սկզբունքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախում օրհասական պահի եւ <<ցավոտ զիջումների>> մասին, քանզի Ադրբեջանը գնում է կապիտուլացիայի, Արցախն ամբողջությամբ վերցնելու ուղղությամբ: Բայց պողոսները պատրաստ չեն լսել ցավոտ իրականության մասին, նրանց առաջին օրից կերակրում են <հաղթելու> մասին քաղցր ստերով, ու անմիջապես վայնասունի մեծ ալիք բարձրացավ, որ ոչ մի բան էլ չենք զիջելու: Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հանրությանը բացատրեր, որ իրավիճակն այդպես է պահանջում եւ այժմ ռազմահայրենասիրական պաթոսի ժամանակը չէ, ճիշտ հակառակը խմբագրեց իր ցավոտ զիջումների մասին հայտարարությունը եւ ասաց, թե դա միջազգային հանրության համար է ասել, ինքն իրականում կողմ է պատերազմին, եւ կոչ է անում մինչեւ վերջ պայքարել:

Սակայն դրանից կարծես իրավիճակը չի փոխվում: Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ թշնամին հասել է Շուշիի մատույցներ, բերդաքաղաքից հեռու է առնվազն հինգ կիլոմետր: Բայց ամբոխը ունակ չէ իրավիճակի սթափ գնահատմանը: Երեկվանից մի խինդ, մի հրճվանք Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, թե Շուշիի հատվածից ներթափանցման փորձը կանխվել է, հայկական թշնամուն շրջափակման մեջ է գցել ու արդեն կիրճում «սատկացրել»: Թշնամին Մելքոնյանի խոսքով՝ մոտ 400 զոհ ունի :

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ պետք է բոլորը համախմբված մեկնեն առաջնագիծ, պայքարեն, որպեսզի առաջիկայում հաղթանակ ունենանք: Եւ, ահա, ամբոխը ցնծության մեջ է, հայտարարում են, թե փառավորված է իրենց հոգիները, որ թշնամին այդքան զոհ է տվել: Մեկի մտքով չի անցնում՝ այդ ինչպես եղավ, ով առաջացրեց այս իրավիճակը, որ թուրքն արդեն Շուշիի մատույցներում է: Եւ ուրեմն, ինչն էինք հաղթում, ինչի մասին էին մեզ ամեն օր կերակրում, թե հաղթում ենք, իսկ հիմա պարզվում է, որ թշնամին Շուշիի մատույցներում են:

Ու այս իրավիճակում փոխանակ հանրային դեմքերը իշխանություններին հորդորեն ճշմարտի լեզվով խոսել, եւ, որ դա բխում է նախեւառաջ իր շահերից, միանում են կեղծիքի խրախճանքին ու սնում պողոսներին:

Անի Սահակյան

դիտվել է 13671 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am