Ինչ է տեղի ունենում ռազմաճակատում

«Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշավը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղերձում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ գիտակցենք այս պահը եւ գիտակցենք ոչ միայն լոկ խոսքով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասաց ԱՀ նախագահը՝ հավելելով, որ առաջին անգամ ինքը Շուշիում եղել է 1992 թվականի մայիսի 8-ին, եւ առաջիններից է եղել, որ մտել է Շուշիի սբ. Ամենափրկիչ եկեղեցի ու համբուրել է խաչը. «Այսօր էլ համբուրել եմ խաչը, աղոթել եմ, մոմ եմ վառել հանուն մեր հաղթանակի: Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, իրականում ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամում, բայց դրա համար պետք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը: Ես հավատում եմ հաղթանակին, քան երբեւէ: Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում եւ պետք է պատժենք հակառակորդին՝ հենց Շուշիի դարպասներում: Եկեք միավորվենք եւ միասին կռվենք: Իհարկե, հասկանում ենք, գիտակցում ենք ամեն ինչ, բայց նաեւ եկեք մեր ամենամեծ առաքելությունը կատարենք հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի, հանուն մեր սերունդների: Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք: Ես հավատում եմ հաղթանակին»

Նախագահի կոչից մեկ ժամ անց տեղի ունեցավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հհովհաննիսյանի ճեպազրույցը, ով բառացիորեն հայտնեց. «Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»։

Հովհաննիսյանը նշեց, որ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում ատառային զանգվածի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները։

Հիմա հարց է առաջանում, եթե մեզ հաջողվել է որոշաի դիրքերի բարելավում իրականացնել հարավում, ապա թշնամին ինչպես է հասել Շուշիի մատույցներ: Շուշի հասնելու ճանապարհը հարավից է, եւ հակառակորդն առնվազն պետք է առաջխաղացում ունենար այդ հատվածում, որպեսզի հասներ Շուշի: Ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, ինչու են պաշտոնական տարբեր աղբյուրներ եւ ներկայացուցիչներ տրամագծորեն հակառակ ինֆորմացիա տարածքում, դժվար է ասել, թերեւս կարիք կա հավելյալ պարզաբանման, քանզի ամեն օր ներկայացված քարտեզն էլ առանձնապես փոփոխություն չէր կրել:

Անի Սահակյան

դիտվել է 3969 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am