Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ է ձեւավորվում

Նիկոլ Փաշինյանի հրաժարաանի հանրային պահանջ է ձեւավորվում: Չնայած խոսքի ազատության սահմանափակումներին, վերջին օրերին շատ են մարդիկ, ովքեր չեն երկյուղում իրականության մասին բարձրաձայն խոսելուց: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը թաքցնում են հպարտ քաղաքացիներից, բացահայտում են ուրիշները: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանն ու Արցախն, իսկապես, օրհասական օրեր են ապրում, ամենեւին չափազանցված չեն խոսքերը, որ մենք կանգնած ենք պետականություն կորցնելու վտանգի առջեւ:

Ռազմաճակատում, միգուցե, հարաբերական կայունություն է, չկան նախկին թեժ մարտերը, բայց այդ կայունությունը այժմ շատ ցավալի է եւ անընդունելի մեզ համար։ Մենք ցանկանում ենք գոնե վերադառնալ սեպտեմբերի 27-ի՝ մինչպատերազմյան բնագծերին: Սակայն դիվանագիտական ճակատում չկան հաջողություններ, ագրեսիան չենք կարողանում կանգնեցնել դիվանագիտությամբ։ Ռուսաստանին ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական օգնության համար պաշտոնապես դիմելու կոչերը Նիկոլ Փաշինյանը համառորեն անտեսում է. մյուս կողմից՝ Ռուսաստանն էլ քայլեր չի ձեռնարկում: Այն, ինչ հրաժարվում է խոստովանել պաշտոնական Մոսկվան, անում են այդ երկրի փորձագետները՝ հայտարարելով, թե ՌԴ-ն չի պատրաստվում օգնել սորոսական ծագում ունեցող իշխանություններին եւ քանի դեռ նրանք են իշխանության, հույս չունենան, թե կլինի էական, բեկումնային օգնություն:

Իհարե, հայկական բանակը մեկ ամսից ավել պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը, սակայն պետք է գիտակցել, որ գործ ունենք բոլորովին այլ պատերազմի հետ՝ թե մասշտաբային առումով, թե աշխարհաքաղաքական շահերի, ուստի պետք է հասկանալ ու գիտակցել, որ այս մաշող պատերազմը կարող է դեռ երկար ձգվել ու մեզ համար անդառնալի հետեւանքներ ունենալ:  Դեռեւս պատերազմի առաջին օրերին ՌԴ հայկական խոսափողներ Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ նախազգուշացնում էին իշխանություններին սթափ գնահատել իրավիճակը եւ չտրվել անձնական ամբիցիաներին, հիմնական ասելիքն այն էր, որ միայն ռուսական ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը: Բայց Նիկոլ Փաշինյանը չանսաց այս կոչերը ու այսօր ունենք այն, ինչ ունենք:

Հիմա քաղաքական-հասարակական շրջանակներից այլեւս խորհուրդներ չեն տալիս, այլ, ինչպես նշեցինք, Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ է ձեւավորվում: Նախօրեին գործընթացի մեկնարկը դրեց Վազգեն Մանուկյանը, նրան միացան քաղաքական, հասարակական, մշակութային բազում գործիչներ, իսկ երեկ հայտարարությամբ է հանդես եկել մոսկվայաբնակ հայազգի ազդեցիկ գործարարներից Սամվել Համբարձումյանը՝ Մոնարխը: Նա արձանագրելով, որ հայ ժողովուրդն անելանելի վիճակում է գտնվում, փակուղոց ելքը համարում է Փաշինյանի հրաժարականը .<<Ցանկացած ճգնաժամ հաղթահարվում է արդյունավետ ճգնաժամային կառավարչի կողմից, որը կարող է համախմբել առկա բոլոր ռեսուրսները, արագորեն կայացնել միակ ճիշտ որոշումները, դադարեցնել անկումը (իսկ մենք, թերեւս, մոտ ենք ազատ անկմանը), կայունացնել իրավիճակը եւ վերելք սկսել բոլոր ոլորտներում:
Տվյալ դեպքում Ձեր միակ ճիշտ որոշումը հնարավորինս արագ իշխանությունը փոխանցելն է անձի, ով հաղթահարել է նման ճգնաժամեր եւ Ռուսաստանի կողմից բացարձակ վստահություն է վայելում:
1992-ին մենք ավելի բարդ իրավիճակում էինք եւ հաղթեցինք: Կասկածում եմ, որ որեւէ մեկը կհամաձայնի պատասխանատվություն ստանձնել, քանի որ նա ստիպված կլինի զիջումներ ստորագրել եւ չհասկացված լինել, իսկ ապագայում խստորեն քննադատվել ժողովրդի մի մասի կողմից: Բայց մի՞թե սա է գլխավորը: Յուրաքանչյուր ոք այս դեպքում պարտավորություն ունի: Իհարկե, կան անհատներ, ովքեր կարող են հանդես գալ որպես ճգնաժամային մենեջեր, բայց առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվի>>:

Միանգամայն հաստատ է, որ Դուք չեք լուծի այն խնդիրները, որոնք այժմ կանգնած են Հայաստանի առջեւ, ինչը նշանակում է, որ դուք պարտավոր եք իշխանությունը փոխանցել այն առաջնորդին, որը նման կրիտիկական իրավիճակում կհամախմբի ազգը: Ես խոստացել եմ երբեք քաղաքականությամբ չզբաղվել, եւ այս կոչի նպատակը փակուղուց ելքի տարբերակ գտնելն է»:

Անի Սահակյան

դիտվել է 24350 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am