ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հասան Ռոուհանիին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը շնորհավորում է Իրանի ժողովրդին և կառավարությանը՝ ընտրությունների հաջող անցկացման, իսկ Ռոուհանիին՝ վերընտրվելու կապակցությամբ», - ասել է Դյուժարիկը:
