Մարդ եղեք

Կյանքից հեռացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:
Իր կենսագրությամբ, անցած ճանապարհով գուցե փոքր-ինչ հակասական, բայց վառ անհատականություն Գուրգեն Եղիազարյանի մահը անհավատալիորեն զարհուրելի արձագանքի արժանացավ որոշ շրջանակների կողմից: Շատերը համացանցում չեն թաքցնում իրենց ուրախությունը այս ցավալի լուրի առթիվ: Գուրգեն Եղիազարյանը ընդդիմադիր գործիչ էր, քննադատում էր այս իշխանություններին, և շատ քաղաքացիներ այս հանգամանքը բավարար են համարում, որպեսզի չարախնդան, բայց ոչ՝ դիակապտությամբ զբաղվեն, զարհուրելի էր տեսնել այսպիսի անաստվածություն, այսպիսի հրեշավոր պահվածք մի ազգի կողմից, ով քրիստոնյա է, ընդ որում՝ աշխարհում առաջինն այդ կրոնն ընդունած, որը հանդուրժողականություն ու ներողամտություն է քարոզում: Երբվանից այսքան հրեշ դարձանք, երբվանից այսքան չարություն նստեց մեր մեջ, երբ թվում է, թե մահն այն բանն է, որի առջեւ հավասար ենք բոլորս ու այն չի կարող եւ չպետք է դիմացինին չարախնդության, հեգնանքի առիթ տար, ու առավել եւս ուրախություն պատճառ դառնար:

Մահացել է մարդ, ով ուներ ընտանիք, երեխաներ, ծնող, ով հիմա իր որդու մահն է սգում։
Ու թվում էր, թե ամենաքիչը, որ կարող էինք անել մենք՝ նրան ճանաչողներս, սիրող կամ չսիրողներս, հարգող կամ չհարգողներս, նրա քաղաքական հայացքները կիսող կամ չկիսողներս, պիտի ցավակցեինք, կամ՝ գոնե լուռ մնայինք։

Տեսնելով, թե ինչ հրեշավոր խրախճանք էր մարդու մահվան առիթով, որը սանձազերծվել էր նախեւառաջ իշխանական ֆեյքերի կողմից, մեռնելու ցանկությամբ էիր լցվում: Նաիրա Զոհրաբյանը առանձնացրել էր այդ խրախճանքից մի քանի պատառիկ.<<Լրագրողը, պատկերացնո՞ւմ եք, տղամարդ լրագրողը, ով մանկահասակ աղջիկ ունի, գրում է՝ «բա ասում էիք անասուններին կորոնան չի՞ կպնում»։
Բժիշկը, ով Հիպոկրատի երդում է տվել ու ով մարդ փրկելու առաքելություն ունի, գրում է՝ «վերջապես թուրքը սատկեց»։
Լիքը կանայք, մայրեր, որ երեխաներ ունեն, գրում են՝ «վերջապես մի լավ լուր լսեցինք ու տարոսը 5-րդ ալիքի բոլոր հյուրերին»։

Ու էս կարգի նողկալի, անմարդկային դաժան գրառումները հարյուրավոր էին։
Լավ, այս ի՞նչ եղավ բարի, կարեկցող ու սրտացավ ժողովրդին։ էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ, հարցնում էին շատերը՝ հստակ իմանալով հարցի պատասխանը: Այո,այնտեղից, երբ դրվեց սեւի ու սպիտակի, նախկինի ու ներկայի, հեղափոխականի ու հակահեղափոխականի բաժանումը, մադկանց բաժանեցին ճամբարնեի եւ հրահրեցին միմյանց ատել, ատել դիմացինին ամեն վայրկյան հոշոտելու վճռականությամբ: Հենց այս կետից սկսեց մեր ողբերգությունը, մեր պառակտումը եւ սկիզբ դրեց այսօրվա պատերազմի: Ընդհանրապես, երբ որոշում ես հարձակվել հայ եկեղեցու, հայոց լեզվի ու մշակույթի վրա, պետք է մտածես, որ թշնամին կարող է քեզանից շուտ կյանքի կոչել այդ ամենը:
Պատերազմական այս օրերին միասնականության մասին սին կոչերից անդին իշխանությունը պարտավոր էր իրավապահների միջոցով կանգնեցնել հրեշների խրախճանքը, այնպես ինչպես արվում է իշխանության քննադատների դեպքում, զանգում են, տներ այցելում ու պարտադրում հեռացնել անցանկալի գրառումները... 

.Հ.Գ- Մեր ցավակցություններն ենք հայտնում Գուրգեն Եղիազարյանի մահվան առթիվ:

Անի Սահակյան

դիտվել է 5955 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am