Կամ ՀԱՊԿ ից դուրս եկեք, կամ կողմնորոշվեք

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում՝ պատասխանել է. «Առաջին իսկ օրվանից բոլոր հնարավոր ուղղություններով կատարվում են աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարվում են՝ ի հեճուկս ամեն ինչի, որեւէ բան հաշվի չի առնվում, նկատի ունեմ՝ ինչ-որ մեկին ավել մի բան խնդրելու, մի քանի ժամ կամ մի ամբողջ օր ավել աշխատելու: Որեւէ բան չի խանգարում ու բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է: Մեր ազգի ցանկությունները հաճախ չէ, որ համընկնում են: Ինչ վերաբերում է դաշնակիցներին, կոնկրետ երկրներին, այսօր մենք ունենք մի գործընկեր, որը մեզ ամեն ձեւով աջակցում է: Այդ աջակցությունը դուք ինքներդ տեսնում եք՝ հայտարարությունների, նույնիսկ ուղիղ խոսքի ձեւով, դա ՌԴ-ն է, ինչպես նաեւ կարող եմ նշել Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը եւ ԱՄՆ-ի աջակցությունը, որը դուք նույնպես տեսնում եք: Մնացածը ասել այս պահին չեմ կարող»:

Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ ինքը չի հասկանում,  թե ինչու հայկական կողմը չի դիմում ՀԱՊԿ-ին, նիստ է եղել, բայց հարցն օրակարգ չի մտել: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀԱՊԿ-ին դիմելու համար նախեւառաջ մենք պետք է վստահ լինենք, որ այդ կազմակերպությունը եւ գործողությունները բավարար կլինեն, որպեսզի համապատասխան արձագանք լինի: Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ում եւ նմանատիպ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այն պարագայում, երբ որ մենք կտեսնենք, որ արդեն իսկ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման ընթացքում կասկածի տակ դնել, դուք գիտեք, որ Հայաստանն է հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ եւ Արցախը այդ կազմակերպության մեջ չի: Որպեսզի տեղ չթողնենք այսպես ասած սեթեւեթելու կամ ինչ-որ ձեւով խուսափելու, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Ինչ վերաբերում է մնացածին, այսօր մենք դրա կարիքը չունենք, չեմ կարող շատ բան ասել, բայց Հայաստանի սահմանների վտանգի պարագայում, ես ձեզ վստահեցնում եմ, մեր գործընկերները, մեր դաշնակիցները չեն թողնի այդ իրավիճակը շատ խորանա»:

Փաստորեն, պատերազմի առաջին օրերից, երբ հակառակորդը ոտնձգություններ էր անում ՀՀ տարածքում եւ նրա սահմաններին, մասնավորապես, Վարդենիսում եւ Կոտայքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն կա, մենք ինքներս կպահպանենք մեր անվտանգությունը: Հիմա, երբ Հայաստանի հարավային դարպասների մոտ մի քանի օր է թեժ մարտեր են ընթաում, իսկ ՊՆ-ն հայտարարեց, որ հրետակոծել է Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանի հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, երբ անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) մեկն ընկել է Հայաստանի տարածքում, Հյաստանում դեռ չեն կողմնորոշվում՝ դիմել ՀԱՊԿ-ին, թե չդիմել՝ վստահ չլինելով, որ դրական պատասխան կստանան: Եթե կասկածի տակ է դրվում ՀԱՊԿ-ի արձագանքը, որքանով է նպատակահարմար Հայաստանի՝ այդ կառույցում մնալու հարցը: ՀՀ իշխանությունները կամ պետք է հայտարարեն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, կամ էլ մինչեւ կողմնորոշվեն, հնարավոր է Հայաստանն էլ կորցնենք:

Անի Սահակյան

դիտվել է 12181 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am