Փաշինյանի հետողորմեան. վտանգավոր արկածախնդրություն

Շատ է ասվել, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է Ֆեյսբուքի տրամադրություններով: Նա կտրված է իրական Հայաստանից, եւ իր գործողությունների ու քայլերի չափման միավորը համացանցային տրամադրություններն են: Ուզում է ֆեյսբուքահայությունը իքս բանը, Նիկոլ Փաշինյանը այդպես էլ անում է, թեկուզ, որ դա լինի ամենավտանգավոր որոշումը պետության համար, չի ուզում՝ չի անում: Ու ընդհանրապես նա կրուտիտների մեծ մասնագետ է, երբ հասկանում է, որ իր որեւէ քայլ ու արարք հասարակությունը ոգեւորությամբ չի ընդունել, նա կարող է գլխիվայր շուռ տալ եւ այն ներկայացնել այլ լույսի ներքո: Որքան էլ ցավալի է, բայց ռազմական դրության ժամանակ եւ պատերազմական այս օրերին եւս Փաշինյանը նույն սկզբունքներով է առաջնորդվում: Նախօրեին ՀՀ կողմից ցավոտ փոխզիջումների պատրաստակամության եւ Արցախի կապիտուլացիայի վերաբերյալ ադրբեջանական նկրտումների մասին ուղիղ եթերը ինչպես հայտնի է շոկահարել էր հանրությանը: Նա հայ ժողովրդի փոխարեն որոշել էր, որ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, դրան զուգահեռ քննադատում էր, թե Հայաստանում թասիբը չի եռռում, զինկոմիսարիատների առջեւ հերթեր չեն գոյանում: Մի խոսքով՝ պատերազմի ամենավճռական փուլում նա հասցրեց ճակատում կանգնածներին թիկունքից հզոր հարված հասցնել: Եւ ի պատասխան լսեց հանրության լուտանքները, ինչպես նաեւ հրաժարական ներկայացնելու կոչեր՝ որպես ստեղծված իրավիճակում պատերազմում բեկում մտցնելու միակ հնարավորություն:

Եւ, ահա, մեկ օր հետո Փաշինյանը կրկին լայվ մտավ ու հայտարարեց, թե նախորդ օրվա հայտարարությունները դրանք արտաքին լսարանին են ուղղված եղել, ցանկացել է ցույց տալ, թե որքան կառուցողական ենք մենք ի տարբերություն ռազմատենչ Ադրբեջանի, որ պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջման, եւ այլն, եւ այլն:
«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար»,- հայտարարեց Փաշինյանը եւ կոչ արեց այդպես հաստատակամ շարունակել այքարը.<< Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու>>,- ասաց նա ու հավելեց.<<Եւ ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից>>:

Եթե ընդունենք Փաշինյանի հիմնավորումը, թե իբր իսկզբանե էլ ինքը պայքարի կողմնակից է եղել, ապա միթե իրավունք ունի ՀՀ գերագույն հրամանատար ներկայացող անձը մի օր հուսախաբ անել սահմանին կենաց-մահու կռիվ տվող զինվորին եւ ասել, որ պատրաստ է ցավոտ փոխզիջումների, հաջորդ օրն ասլ, թե ինքը ընդամենը փորձում էր նրան, դրա հետ մեկտեղ միջազգային հանրությանը բան հասկացնում: Սա պարզ արկածախնդրություն է, որը կարող է թանկ գին արժենալ:

Անի Սահակյան

դիտվել է 15753 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am