Չհիմնավորված լավատեսություն.իշխանականներն իջան օդերից

Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը:

«Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասված էր հաղորդագրությունում։

Սակայն, ինչպես Հայաստանում շատերը կարծում էին, հրադադարը, նախորդ երկու հրադադարների նմանությամբ, երկար չպահպանվեց, և ադրբեջանական կողմն այն խախտեց։ Փաստն այս արձանագրվեց նաեւ ՀՀ ԶՈՒ-ի կողմից:
Սակայն մինչ Ադրբեջանը կխախտեր հրադադարի պայմանավորվածությունը ՀՀ իշխանության ներկայացուցիչները հասցրեցին ցույց տալ իրենց իրական դեմքը եւ չհիմնավորված ոգեւորության նոպա ցուցադրել ԱՄՆ-ի հուժկու ջանքերի եւ Թրամփի տված խոստումների առթիվ: Այսպիոսով՝ փորձելով հասարակության մեջ թյուր տպավորություն ձեւավորել, թե Մոսկվան եւ Ֆրանսիան շահագրգռված չէին հրադադարի հարցում, այլապես կանեին: Իհարկե, իմքայլականների ոգեւորության համար հիմք էր դարձել Թրամփի անչափելի ինքնավստաությունը, ով հայտարարում էր, թե դժվար բան չէ դա անելը, եւ ժամերի ընթացքում իրենց կհաջողվի հասնել կրաի դադարեցմանը, ավելին, այս համատեքստում հիշել էր Կոսովոյի հարցը եւ Հայաստանում որոշների մոտ թյուր ընկալում առաջացրել:

Իմքայլականները մեկը մյուսի հետեւից ցնծում էին, թե Թրամփն ակնարկել է, որ Կոսովոյի օրինակով կճանաչեն Արցախի անկախությունը: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսել է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որը նա ուղղակի չի ասել։ Ավելի ուշ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրեց Դոնալդ Թրամփի ելույթի թարգմանությունն ամբողջությամբ։ «Նայեք հայերին, նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի կռվում են։ Եվ գիտեք ինչ, մենք մի բան կանենք․․․․։ Գիտեք՝ հայերը դժվարին իրավիճակում են, բայց երեկ ես Օհայո նահանգում էի, որտեղ մի քանի տեղ կանգ առա։ Եվ Օհայոյում մենք հայերի հսկայական խումբ ունեինք՝ դրոշով, ամեն ինչով․․․։ Եվ այն բոլոր խնդիրները, որոնք նրանք ունեն՝ մահերը և մարտերը և այլ բաներ։ Մենք այդ ամենը կկարգավորենք։ Ես կարծում եմ՝ դա հեշտ գործ է։ Վերադարձեք և փոխանցեք ձեր ժողովրդին։ Հայաստան, ինչո՞ւ ոչ։ Երբ գիտես ինչ ես անում, այն հեշտ է դառնում։ Ինչպես Կոսովո-Սերբիայի դեպքում, երբ մենք ասացինք՝ կամ անում ենք ամբողջական համաձայնագիր, կամ չենք անում։ Եվ նրանք երկուսն էլ վերադարձան, նրանց վարչապետերը եկան և երկու շաբաթ առաջ Օվալաձև աշխատասենյակում էին՝ գրկախառնվում էին և համբուրվում։ Դա անհավատալի բան էր, շատ պատմական։ Եվ գիտեք մենք ինչ ենք անում՝ մենք փրկում ենք բազմաթիվ կյանքեր․․․»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ 2020 թ․ սեպտեմբերի 4-ին Թրամփի միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի վարչապետերը համաձայնության էին եկել երկկողմանի տնտեսական կապերը կարգավորելու շուրջ։ Սերբիան համաձայնել էր իր դեսպանատունը Իսրայելում տեղափոխել Երուսաղեմ։ Իսկ Կոսովոն ու Իսրայելը համաձայնել էին ճանաչել միմյանց։ Թրամփը հենց այս համաձայնությանն էր հղում անում, խոսում որպես իր դիվանագիտական ձեռքբերում և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Օրվա վերջում միայն, երբ հայտարարվեց, որ թշնամին հասել է Սյունիքի դարպասներ, իշխանականներն իջան օդերից եւ հասկացան:

Անի Սահակյան

դիտվել է 6653 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am