ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը
Դիտել նաև
Նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է. ՊԲ
«Պադվալում ենք, լավ կացեք». Ադրբեջանի օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատում հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածության ձեռքբերումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշված է, որ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին համաձայնեցված եւ Փարիզում հոկտեմբերի 17-ին հաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին»,- նշված է կիրակի հրապարակված համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։