Լեւոն Տեր-Պետրոսյանի վտանգավոր ներկայությունը

Ներքաղաքական դաշտում անհավանական կոնսոլիդացիա է տեղի ունեցել, նկատի ունենք առաջին հերթին Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպումները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հանդիպումը հույս են ներշնչում, որ պատերազմում բեկում մտցնելու նպատակով թշնամուն դիմագրավելու համար անհրաժեշտ ներքին միասնականությունն արդեն կա, որը սակայն ցանկալի, բայց բավարար չէ վերջնական հաղթանակի համար: Միեւնույն ժամանակ հանդիպումն, իսկապես, սենսացիոն էր, հատկապես ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների առերեսման տեսանկյունից: Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տարիներ շարունակ չեն հանդիպել, համենայնդեպս, վերջինը, որի մասին ազդարարվել է,1998-ին է եղել։ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա է եղել նաև Տեր-Պետրոսյանը: 98-ից հետո առաջին նախագահը մեկ անգամ էլ Հոկտեմբերի 27-ից հետո է կոչով դիմել քաղաքական դաշտին համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը: Երկրորդ նախագան իր ինքնակենսագրական գրքում պատմում է, որ երբ այդ օրերի թոհուբոհն անցել է, ցանկություն է ունեցել զանգել, անդիպել Տեր-Պետրոսյանին ի պատասխան ցուցաբերած աջակցության, սակայն հաջորդիվ ներկայացնում է, թե իր համար հենց առաջին պահից տեսանելի է եղել, որ առաջին նախագահին շրջապատող ուժերը՝ ՀՀՇ-ականներ եւ այլն, ամե ինչ փորձել են բարդել հենց իր՝ Քոչարյանի վրա, այդ պատճառով էլ չի հանդիպել: Մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնկալիքներն էլ իրականություն չեն դարձել առ այն, որ որոշ քաղաքական ուժեր կխնդրեն իրեն կրկին ստանձնել պետության ղեկը, որը կորցրել էր Վազգեն Սարգսյանի ճնշման ներքո , քանի որ փորձում էր կյանքի կոչեր Արցախի հարցում իր հայտնի՝ տարածքներ, խաղաղության դիմաց սկզբունքը:
Դրանից ի վեր երկու նախագահների միջեւ կապը կարծես հիմնովին խզվել է, առաջին նախագահը անգամ ի պաշտպանություն ինստիտուտի հայտարարությամբ հանդես չեկավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական անարդարության վերաբերյալ, նույնիսկ երբ վերջինս գտնվում էր բանտում: Պատմությունը թերեւս կտա Տեր-Պետրոսյանի այս պահվածքի նկարագիրը:
2008-ին տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո տեսանք , թե ինչպիսի իրավիճակ ստեղծեցին ինքն ու իր թիմը,որի պատանդն է ցայսօր պետոությունը: Կրկին վերադառնալով պատմական հանդիպմանը, չենք կարող չբարձրաձայնել, որ, այո, Տեր-Պերոսյանի ներկայությունը Արցախի հարցի ցանկացած ֆորմատի քննարկումներում ինքնին վախ է առաջացնում՝ իր հայտնի դիրքորոշման առումով: Ի տարբերություն Փաշինյանի, ով կարող է վայրկյանների ընթացքում հազար անգամ մանեւրել եւ դիրքորոշում փոխել, առաջին նախագահն այս հարցում իր հստակ տեսակետն ունի՝ <<Քանի Արցախի հարցը կա, Սերգոն լավ չի ապրի>> կամ ավել ուշ այն մոդիֆիկացրեց՝ <<տղա եք, պահեք Արցախը>>:Կյանքը ցույց տվեց, որ երեսուն տարի պահեցին: Բայց ըստ էության Փաշինյանն այնքան է խճճվել իր մանեւրումներում, որ եկել հասել ենք այս վիճակի, որ անհավանական իրողությունների ենք բախվում: Բայց այդուհանդերձ, որքան էլ ողջունենք միասնականության գաղափարը, միեւնույն է Քոչարյան-Տեր-Պետրոսյանը մոտեցումները էականորեն տարբերվում են միմյանցից եւ ինչպես ասացին՝ չի կարելի ոգեւորվել առաջին նախագահի հայտնությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 15992 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am