Նոր խառնակչություն Լեւոն Տեր-Պետրոսյանից

Արտախորհրդարանական մեկ տասնյակից ավել կուսակցություններ երկու օր առաջ հանդես եկան կառավարությանն ուղղված հայտարարությամբ, որով պահանջում են Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Այդ մարմնինը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։

Բացի այդ պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունից պահանջում են ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: Արտախորհրդարանականների հայտարարությունից անմիջապես հետո լսվեցին արձագանքներ տարբեր կողմից, եւ այս համատարած աղմուկի մեջ պարզ դարձավ, որ կան ուժեր, որոնք կարծում են, որ իշխանությունն ինչ անում է այս օրերին, ճիշտ է անում եւ կարիք չունի աջակցության, մի մասն էլ պասիվ դիտորդի դեր է ստանձնել, ունենալով համոզմունք, որ իշխանությունները բազում բացթողումներ ունեն, չեն ցանկանում խոսել այդ մասին, գերադասում են լռել եւ կողքից նայել, թե ինչպես է պատերազմն օր օրի նոր թափ ստանում եւ խժռում հայորդիներին:

Բնականաբար առաջին նախագահ Լեւոն Տեր –Պետրոսյանը գերազանցում է բոլորին: Նա, ի թիվս այլոց, արձագանքեց արտախորհրդարանականների նախաձեռնությանը եւ աչքի ընկավ նոր խառնակչությամբ: «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ»։

Գուցե առաջին նախագահը չի ողջունում այս նախաձեռնությունը, որովհետեւ պահն է հասունացել իր վաղեմի երազանքը կյանքի կոչելու, իր << Պատերազմ եւ խաղաղություն>> թեզը իրականություն դարձնելու եւ տարածքները հանձնելու ժամանակն է: 90-ականներին էլ առաջին նախագահը համոզմունք էր հայտնում, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման, Սերգոները լավ չեն ապրելու, ասում էր՝ <<տղա եք, պահեք էդ տարածքները>>: Կյանքը ցույց տվեց, որ գտնվեցին այդ տղաները եւ ավելի քան երկու տասնամյակ պահեցին տարածքները: Հիմա գուցե Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ եկել է ժամանակը իր թեզն իրականություն դարձնելու, ու դրա համար փեշերը փռած իշխանության վրա թույլ չի տալիս որեւէ մեկը միջամտի նրա գործերին: Եւ մինչ պետությունը լինել-չլինելու առաջ է կանգնաց, Արցախում մեր գոյապայքարն է ընթանում, այս մարդն իր խոսքի տողատակերում խառնակչությամբ է զբաղվում, ակնակելով, թե չի բացառվում, որ նախաձեռնողները պետական հեղաշրջման նպատակ ունեն, իհարկե, ինքն ասում է, թե չի կարծում, բայց հասկացնում է, որ չի էլ բացառում: Փաստորեն, մարդը պառավում է, բայց իր խառնակիչ ու դավաճանական տեսակը՝ ոչ, եւ այդ տեսակը իր հոգեզավակին հուշում է՝ մոտ չթողնել այս ուժերին: Այս մարդը դեմ է մի օգնության, որը պատրաստ էին ցուցաբերել Արցախում ստատուս քվոն պահպանած ղեկավարներն ու պետական պաշտոնյաները, ի վերջո, այս սոսկալի վիճակում միայն ուժեղ հայրենասերները կհամաձայնեին նման պատասխանատվության բեռ դնել իրենց ուսերին:

Անի Սահակյան

դիտվել է 17293 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am