Ալեքսանդր Լապշին. Ալիեւը խուճապահար վախենում է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների մասին, նշել, որ Ալիևը կավի նման է, ոնց ցանկանան նրան կձևեն:

«Գաղտնիք չէ, որ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Էրդողանի խոստումներից ոգեշնչված, մարտի նետվեց` չհաշվարկելով բոլոր տարբերակները: Սկզբում նա փոքր հաղթանակ էր ուզում` երկու թուփ գրավելու սկզբունքով, եւ հայտարարել, որ դա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի ազատագրումը: 2016-ի ապրիլին այդպիսի նպատակը նրան թույլ տվեց եւս 4 տարի մնալ իշխանության ղեկին: Սակայն հետո վրա հասան կորոնավիրուսը, նավթի գների անկումը եւ միջկլանային խորը ճգնաժամը Բաքվում: Կրկին պետք է պայքարել քաղաքական գոյատեւման համար:

Ծրագրված մի քանի օրական «հաղթանակող» պատերազմը ձգվեց մինչեւ երեք շաբաթ, ընդ որում, չօգնեցին ո՛չ Էրդողանական ահաբեկիչները Սիրիայից, ո՛չ իսրայելական անօդաչու սարքերը: Իսկ կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստները հասան այնպիսի մասշտաբների, որ Ալիեւը կորուստներն անմիջապես գաղտնի հայտարարեց: Ըստ Ադրբեջանի` մարտերի երեք շաբաթվա ընթացքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չի զոհվել, ոչ մի տանկ չի խփվել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Բանն այն է, որ Ալիեւը խուճապահար վախենում է հայտարարել իր կորուստների մասին: Ղարաբաղը զավթելու անկարողության ֆոնին 6-ից 10 հազար սպանվածի անուն հայտարարելն ուղիղ ճանապարհ է դեպի պետական ​​հեղաշրջում եւ փախուստ Անթալիա:

Հադրութի գրավման մասին մերկախոս հայտարարություններն էլ ավելի մեծ խուճապ ավելացրեցին իշխող ընտանիքում: Նույնիսկ ադրբեջանական ժողովուրդը` արդարության (իրենց պատկերացմամբ) հասնելու եւ Ղարաբաղը վերադարձնելու իր ամբողջ ցանկությամբ, դադարում է հավատալ առաջնորդին: Հիշո՞ւմ եք «Իվան Վասիլիեւիչը փոխում է մասնագիտությունը» սովետական ​​կլասիկան: Կազանը վերցրել եմ, Ռոստովը վերցրել եմ, Հադրութը... Չէ, չեմ վերցրել: Երկրի ղեկավարը ցույց տվեց, որ իր գեներալներն իրեն չեն հարգում եւ բացահայտ ապատեղեկացնում են` ներկայացնելով հիմար լույսի ներքո:

Արդեն ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղը բիզիմդիր չէ, այսինքն` գրավված չէ: Ինչ-որ տեղ ադրբեջանական զորքերը մի քանի կիլոմետր խորությամբ ներս են խցկվել հայկական դիրքերի մեջ, ինչ-որ տեղ` հակառակը, հայերն են նոր դիրքեր գրավել: Սակայն նպատակը, որը կար 2016-ին, իբր «երկու թուփ ենք գրավել, եւ դա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի ազատագրում», ոչ, արդեն չի աշխատում: Սատանան տանի, կասի ժողովուրդը, ինչու՞ է նա զոհել հազարավոր ադրբեջանցի տղաների կյանքեր, հայտարարել, որ վերադարձրել է Հադրութը եւ մի քայլ է մնացել Շուշիի եւ Ստեփանակերտի գրավումից, սակայն արդյունքում... էլի երկու թուփ: Եվ խոստումները, որ սա երկրորդ քայլն է դեպի ազատագրում: Եվս 30 տարի իշխանության ղեկին, հետո` երրորդ քայլը դեպի ազատագրում, չորրորդը եւ այդպես անվերջ: Ամեն անգամ երկուական թուփ:

Բայց ի՞նչ եմ ուզում ասել: Անկյուն քշված եւ վախեցած Իլհամ Ալիեւը կավի նման է` հմուտ քանդակագործի ձեռքում: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եի նրան խաղաղության պայմանագիր պարտադրել Հայաստանի հետ` առանց Ղարաբաղի ամբողջական վերադարձի, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Քանի որ Ալիեւը կորցնելու բան ունի, նա փաստացի պարտվեց պատերազմում, խարխլեց իր հեղինակությունը: Բայց եթե նա գնա խաղաղ բանակցությունների, ապա մեկ էլ տեսար` Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա խաղաղապահության համար եւ եւս կես դար կմնա նախագահի պաշտոնում: Դրա դիմաց Հայաստանը կստանա խաղաղության պայմանագիր, ռուս խաղաղապահներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին եւ հարաբերական խաղաղություն առնվազն առաջիկա տասնամյակների ընթացքում:

Որպես փոխադարձ ժեստ` Ադրբեջանին կարելի է զիջել Հայաստանի կողմից վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ շրջանների մի փոքր մասը: Չէ որ պետք է Ալիեւին հնարավորություն տալ բացատրվելու ժողովրդի առջեւ` իբր ես լուզեր չեմ, ես պատերազմը չեմ պարտվել, տեսեք, մենք բարձրացրել ենք դրոշը երբեմն լքված, առաջնագծից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական գյուղերի վրա: Հայերն էլ մի փոքր նահանջեցին, ինչը նշանակում է, որ մենք բիզիմդիրլի արեցինք մեր հողը: Կարող ենք նույնիսկ ինքներս լուսանկարվել այնտեղ` չվստահելով այդ բաքվեցի արտիստներին, ովքեր բեմադրել էին հայ կնոջ եւ ադրբեջանցի զինվորների զրույցը:

Կա նաեւ մեկ այլ տարբերակ: Պայքարել մինչեւ հաղթական ավարտը եւ թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը նույնիսկ մի միլիմետր հող հետ վերցնի: Այդ ժամանակ Ալիեւը հաստատ կպարտվի: Բայց արդյո՞ք դա պետք է Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդներին: Եթե ​​Ալիեւը պարտվի, կգա մեկ ուրիշը, ով, ի տարբերություն Ալիեւի, խոստանա վերադարձնել Ղարաբաղը եւ մի քանի տարի անց նոր պատերազմ կսկսի:

Ո՞րն է ավելի լավ: Թույլ տալ Ալիեւին կենդանի մնալ որպես պետության ղեկավար եւ քշել նրան դեպի բանակցություն` Ադրբեջանի համար ոչ այնքան բարենպաստ պայմանների հիման վրա, թե՞ լիակատար հաղթանակով թուլացած Իլհամի վերջը տալ եւ պետական հեղաշրջում հրահրել Բաքվում»,- նշել է նա:

դիտվել է 1638 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am