Պուտինի հազը, Փաշինյանի ծիծաղն ու Լուկաշենկոյի հրավերը

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և «տանելի սպառողների համար», երեկ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռակա նիստի ժամանակ:

«Ակնհայտ է, որ այսքան կտրուկ փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է գազի գինը համապատասխանեցնել ներկա տնտեսական իրավիճակին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: «Այստեղ ուզում եմ հատուկ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի մենք օպերատիվ կերպով քննարկենք այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն` ընդգծելով` նաև այս հարցից է կախված միության արդյունավետությունն ու աշխատունակությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև Հայաստանն էր նման հարց բարձրացրել: Նախօրեին, սակայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ առայժմ պաշտոնական Երևանը «Գազպրոմից» պատասխան չի ստացել:

Ահա, Կրեմլից, Պուտինի մամլո խոսնակի մակարդակով այսօր հայտարարեցին, որ գազի գների հարցը կարող է քննարկվել:

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գործընկերներին հրավիրել է Մինսկում մայիսի 19-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: «Ես բոլորիդ սպասում եմ Մինսկում: Երաշխավորում եմ լիարժեք անվտանգություն: Համոզված եմ, որ դուք, ինչպես միշտ, կվայելեք ձեր հանգիստը մեր Բելառուսի մայրաքաղաքում», - ասել է նա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը:

Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ լսելով Բելառուսի նախագահի հրավերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ծիծաղել են, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գլխով դրական է պատասխանել, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքին որևէ մկան չի շարժվել: Հիշեցնենք՝ 2020 թվականին Բելառուսը նախագահում է ԵԱՏՄ-ում:

Լուկաշենկոյի խոսքով՝ մայիսի 19-ին կայանալիք գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը մինչ 2025 թվականը, նաև կորոնավիրուսի համավարակից հետո միության մասնակից երկրների տնտեսության վերականգնումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել էր, որ ռուսական լրատվամիջոցները կողմնակալ կերպով են լուսաբանում կորոնավիրուսի դեմ Բելառուսի ձեռնարկած միջոցները։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները «նողկալի տեղեկություն» են հայտնում, իբր «բատկան իր ժողովրդին տրակտորով, օղիով ու շոգեբաղնիքով է բուժում»: «Գիտեք՝ մի անգամ ոտքի վրա կատակեցի։ Բայց ամեն կատակի մի մասն է կատակ»,-ասել է Լուկաշենկոն ժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Բելառուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ հրավիրել է, որ գնահատի իրավիճակը հանրապետությունում։ «Իսկ դուք կարո՞ղ եք մասնագետներ կանչել ձեր երկիր․ ռուսներդ, ամերիկացիներդ։ ԱՀԿ ներկայացուցիչներն ասել են, որ բելառուսներից բողոք չունեն», - ընդգծել է Լուկաշենկոն։
Իսկ ահա Պեսկովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին, որը երեկ հազացել էր գագաթնաժողովի ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հազը չէր վրիպել քննարկման հետևողների ուշադրությունից: Լրագրողները, Պուտինի խոսնակից՝ Դմիտրի Պեսկովից, հետաքրքրվել են նախագահի առողջական վիճակով: Պեսկովն վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, նախագահն առողջ է:

Այսպես, ԵԱՏՄ-ականները մի հավաք էլ անցկացրեցին: Դատելով Փաշինյանի ելույթից, Հայաստանն ունի լուրջ մտահոգություններ ունի, և համավարակի պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների սառեցմանը, և դրանով իսկ տնտեսության քայքայմանը: Դա է պատճառը, որ Փաշինյանի ելույթի հիմանական մեխը համագործակցությունը շարունակելն է եղել: Նա ընդգծել է, որ սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար համավարակի շուրջ իրավիճակը կարող է ունենալ ամենածանր հետևանքները, հետևաբար Հայաստանը կողմնակից է մարտավարության, որը կառուցված է գործընկերության և համագործակցության վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7638 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am