Նախկիններին թողեք, ձեր դարդը լացեք

Պատերազմը դեռ չավարտված՝ իշխանությունը մեղավորների փնտրտուքով է զբաղված: «Փաշինյանի 2 տարվա գործունեությունը հանգեցրել է նրան, որ մենք 20 օր է` կարողանում ենք դիմակայել ավելի մեծ ուժերի, քան երբևէ եղել են տարածաշրջանում, հանգեցրել է նրան, որ մենք բացի 80-ականների զենքերից, այսօր ունենք զենքեր, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել, երկուսուկես ընդամենը տարվա ընթացքում: Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ վախենում եմ այն մտքից, որ Աստված մի արասցե, հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր»,- երեկ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սմոնյանը: Նա երկրորդել է Փաշինյանին եւ ասել, որ նախկիններից ծանր ժառանգություն են ստացել ու մերժել, ինչի համար էլ կանգնել են այսօրվա ծանր պատերազմի առջեւ:

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը ժողովրդին հղված ուղերձում ղարաբաղյան կարգավորման ստացված ժառանգության թեման արծարծեց՝ նշելով, որ հարկ է համարում ընդգծել, որ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները: Բնականաբար, սլաքներն ուղղեց նախկինների կողմը: ՀՀԿ-ական մի քանի գործիչներ արագ արձագանքեցին, Փաշինյանին խորհուրդ տալով պատերազմական վիճակում չփորձել կարգավորման գործընթացի «ստացած ժառանգության» թեման շահարկել, փորձ անելով այսօրվա ստեղծած իրավիճակի համար մեղադրանքների սլաքներն ուղղել նախկին իշխանություններին: Իսկ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղղակի ծանր ապտակ հասցրեց: Նա կարգավորման շրջափուլերի մասին ծավալուն հոդված հրապարակեց, որից հետևյալ եզրակացությունը պետք է անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման շանսն են թողել Փաշինյանին, որը երկու տարի պարծենում էր, թե «իր կետից է բանակցում»: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք: Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է նախկին իշխանության դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը մերժել կարևոր պայմանավորվածություններ, որոնք արտացոլված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Դրանցից են՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու պահանջը, հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, խաղաղ կարգավորման պարտավորությունները, որոնք արտացոլված էին 1994-95թթ. հրադադարի դադարեցման եռակողմ փաստաթղթերում: Եվ ամենակարևորը՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևը կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչեւէ, ակնհայտ է, որ իշխանությունները հասկանում են, որ վաղ թե ուշ առաջ են գալու պատերազմի պատճառների, Ադրբեջանի հարձակման հիմքերի եւ այլնի մասին հարցադրումներ, մանավանդ այս պարագայում, երբ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ահռելի թվով զոհեր ունենք, տարածքային կորուսներ` եւս: Հայտնի ճշմարտություն է, երբ թնդանոթները սկսում են կրակել, կնշանակի պարտվել է դիվանագիտական ճակատը, ուստի պատեհ պահ են գտել հենց այս պահից զբաղվել մեղքերն իրենց վրայից թոթափելու անպտուղ գործով: Իսկ իրականությունն այն է, որ բոլոր առումներով են անհամեմատելի նախկինների հետ: Ավելի քան 20 տարի նրանց հաջողվեց Հայաստանում պահպանել ստատուս-քվոն, իհարկե, երբեմն-երբեմն հրադադարի ռեժիմը խախտվել է, բայց նման սոսկալի եւ մասշտաբային կորուստներ չենք ունեցել: Հատկապես երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ ոչ մի թիզ հող եւ մինիմում կորուստներ, ավելին՝ նրա օրոք որոշակիորեն մեծացել է մեր անվտանգության գոտին, որն էլ եղել է խաղաղության հիմնական գրավականը:

Սերժ Սարգսյանի ժամանակ էլ աննախատեպ հզոր զարգացման ծրագիր է կյանքի կոչվել: Եթե Նիկոլ Փաշինյանը պարապ մնա, չնայած դա իր հիմնական կագավիճակն է, կարող է աչքի անցկացնել, թե տեսական, սոցիալական, վերակառուցման ինչ ծրագրեր են կյանքի կոչվել, կամ էլ կարող է իր սիրելի Արայիկ Հարությունյանին խնդրել եւ նա կպատմի: Այո, եղել է նաեւ քառօրյա պատերազմ, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է հնարավորինս մինիմալ կորուստներով դուրս գալ այդ կռվից եւ չորս օրում կանգնեցնել կրակը, թե հիմա 80-ականների զենքով են կռվել, թե ընդհանրապես առանց զենքի, դա արդեն կարեւոր չէ: Իսկ իրականում, եթե առանց զենք ու փամփուշտ լինեին, թշնամին չորս օրում էլ կհասներ Ստեփանակերտ:

Եթե հիմա կա զենքը ու հնարավոր չէ կանգնեցնել, այ սա ավելի մեծ խնդիր է: Իսկ գուցե նախկինների մեղադրանքները անհիմն չէին, եւ իսկապես բերած զենքը վաճառվել է երրորդ երկրի. Փաստացի այդ հարցի պատասխանը դեռ չի տրվել՝ եղել է նման բան, թե ոչ: Կամ երբ գործարարներին պարտադրում էիք մուծվել, հայտարարում էիք, որ զենքեր եք գնել, կա՞ն արդյոք այդ զենքերը, Արայիկ Հարությունյանն ասում էր, թե ի տարբերություն 2016-ի Արցախի օդային տարածքը պաշտպանված է, բա որտեղից են այսքան ԱԹՍ-ները մաղվում Արցախի գլխին, Փաշինյանն ասում էր, որ 80-ականների զենքերից ազատված ենք: Պատերազմից հետո, անշուշտ կտրվի գնահատական եւ կհասկանանք, թե իշխանության հայտարարությունները որքանով էին իրական, եւ ինչու այդ պայմաններում Արցախում այս մասշտաբի ավերածություն տեղի ունեցավ, երկուսուկես տարի կարող էիք շատ հարցերում մանեւրել, բայց սրա պատասխանը պատերազմն է տալու: Իսկ եթե այսքան մարդկային կորուստներից հետո հանկարծ պարզվի, որ իշխանությունը հող է հանձնում, այդ մեկի համար հաստատ հրապարակային դատաստանի կարժանանա:

Անի Սահակյան

դիտվել է 12962 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am