Հագեք կամուֆլյաժները, հայրենիքը ձեզ է սպասում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ից պատերազմը սկսվելուց մինչ օրս, այս 20 օրերի ընթացքում բազում առիթներ է ունեցել ՀՀ քաղաքացիներին մարտակոչով դիմելու: Նա հայտարարում է, որ սա մեր վերջին կռիվն է, սա մեր նոր Սարդարապատն է ու ցանկացած ոք այսօր հանուն իր երեխայի խաղաղ կյանքի պետք է լինի առաջնագծում:
Առաջնագծում լինելու հրամայականը թերեւս հասկանում են նախեւառաջ նախկինները, որոնց այս իշխանությունը առանց խնայելու երկուսուկես տարի շարունակ ազգի դավաճան էր փորձում ներկայացնել: Հենց առաջին օրերից դաշնակցական կամավորների մեծ խմբեր են մեկնել հայրենիքի պաշտպանությանը, նախկին պատգամավորներ, նախարարներ, ոմանք անգամ իրենց զավակներին են ռազմադաշտ տարել, օրինակ Կիրո Մանոյանը, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, ում որդին նահատակվեց հայրենիքի պաշտպանության մարտերում, իսկ ինքը ծանր վիրավոր է: Սահմանում են ԲՀԿ-ականների մեծ խմբեր, նույնիսկ պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Այնտեղ են նախկին նախագահներն ու նրանց աջակիցներն ու մտերիմները, ու հատկապես Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս պահն էլ Արցախում է որդու՝ Լեւոնի հետ: Սիսիանի ջոկատը՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, ըսնդ որում այս օրերի ընթացքում բավականին ծանր կորուստներ են կրել եւ առանց հանգստի մաքառում են առաջնագծում, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն է իր ազատամարտիկների մեծ խմբով եւ նույնիսկ իշխանությունների ատելի Մանվել Գրիգորյանը: Արցախի հերոսը սայլակի վրա է, բայց մեծ խմբով արդեն մի քանի օր է մարտեր է ծրագրում ճակատում: Կան շատերը, որոնք իշխանությունների հայտարարած զորահավաքի շրջանակներում են այսօր այնտեղ՝ Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանը եւ ուրիշներ:
Իշխանության կաբինետի ներկայացուցիչները՝ պաշտոնյաներ եւ պատգամավորներ, այո, զորակոչի ենթակա չեն, բայց այս օրհասական պահին կարող են կամավորագրվել բանակին: ԱԺ-ում վերջին 20 օրերին մի երկու անգամ կեսժամանոց նիստ է գումարվել: Հարց է առաջանում, այդ ի՞նչ կարևոր գործով են զբաղված պատգամավորները: Իրենք կասեն, թե իբր դիվանագիտական ճակատում են իրենց պատերազմը մղում, բայց միջազգային հանրության եւ պետությունների անտարբերությունը մեր ցավին, կարելի է նրանց աշխատանքի գնահատականը համարել: Ուստի անօգուտ եւ անիմաստ զբաղմունքը ժամ առաջ պետք է սրբազան պատերազմով փոխարինել:
Խաղաղ ժամանակներում զինվորի հետ կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անող պաշտոնյաների պակաս չկար: Ասում էին՝ զինվորը թող իմանա, որ պաշտոնյան իր կողքին է: Իսկ ո՞ւր են հիմա այդ կամուֆլյաժները, հագեք և զինվորագրվե՛ք:
Եթե կենաց ու մահու խնդիր է, եթե հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է,հայրենական պատերազմ են մղում, եթե զենքով կա հային փրկություն, ապա ինչու եք մնացել ձեր տաքուկ անկյուններում:

Անի Սահակյան

դիտվել է 12363 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am