Մտրակ եւ բլիթ

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել դատավոր Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Լիլիթ Թադեւոսյանի Վճռաբեկի նախագահի պաշտոնում ընտրելու իրավունքը Ազգային ժողովին է պատկանում, փակ քվեարկությամբ խորհրդարանը կամ կընտրի, կամ կտապալի թեկնածուի ՝ պաշտոնին հասնելու առաջադրումը:

Մամուլը գրեց, որ Լիլիթ Թադեւոսյանին վճռաբեկի նախագահի պաշտոնում շատ է ուզում տեսնել հեռացող նախագահ Երվանդ Խունդկարյանը, ով դարձավ ՍԴ դատավոր, խոսվում էր իշխանությունների հետ ներքին պայմանավորվածության մասին առ այն, որ Խունդկարյանը պետք է դառնա նաեւ ՍԴ նախագահ, հենց այդ պայմանավորվածությամբ է նա թողել դատավորների <<նախարարի>> իր պաշտոնը եւ տեղափոխվել ՍԴ: Բայց իշխանության ներսում ներքին դիմադրություն առաջացավ, ոմանք սպառնացին ու փորձեցին հրաժարվել մանդատից՝ ի դեմս Գայանե Աբրահամյանի, իսկ փաստարկը մեկն էր՝ նախկին կոռումպացված եւ աղմկահարույց վճիռներ կայացրած դատավորը չի կարող ՍԴ նախագահ դառնալ, սա կնշանակի կասեցնել հեղափոխության ընթացքը եւ այլն, եւ այլն:

Իշխանականների այս խումբը սպասարկում էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի շահերը, ով նույնպես դեմ էր այդ սցենարին: Եւ եղավ այն, ինչ եղավ: Խունդկարյանին <<քցեցին>>, նա չընտրվեց ՍԴ նախագահ: Այժմ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը կնշանակի մի բան, որ իշխանությունն առաջնորդվում է <<մտրակ եւ բլիթ>> քաղաքականությամբ, մի տեղում մերժում է, մյուսում՝ ընդառաջում: Հատկապես այն պայմաններում, երբ հավակնորդների պակաս չկար: Ավելին ընտրության օրը լուր սպրդվեց, թե ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել և նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: Ռուստամ Բադասյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին: Բայց ինչպես տեսանք, անցավ Խունդկարյանի թեկնածուն: Չի բացառվում, որ ինֆորմացիոն այս արտահոսքը հենց միայն այն բանի համար էր, որպեսզի էլ ավելի ծանրակշիռ դարձներ Թադեւոսյանի ընտրությունը այն հաշվարկով, որ Խունդկարյանն էլ ՍԴ-ում ըմբոստություն չցուցաբերի, քանզի իշխանությունը կատարեց իր պահանջը, իսկ ՍԴ-ում փակ ընտրությաը խառը իրավիճակում ոչինչ անել չի կարողացել:

Ինչեւէ, սպասենք ԱԺ ընտրությանը: Նշենք, որ Թադեւոսյանը իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։

Անի Սահակյան

դիտվել է 4754 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am